Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ավարտվեց շախմատի առաջնությունը 23.12.2014

Ավարտվեց շախմատի առաջնությունը

Մի քանի շաբաթ առաջ աշակերտական խորհուրդը հայտարարեց շախմատի առաջնության մեկնարկի մասին: Այս օլիմպիադան աննախադեպ էր իր մասնակիցների թվով. վարժարանում անցկացված որևէ առաջնության երբեք չէր մասնակցել 102 աշակերտ: Առաջնությունը տևեց երկու շաբաթ և անցկացվեց 3 փուլերով: Մրցութային յուրաքանչյուր օր անցավ յուրովի, քանզի առաջնության ողջ ընթացքում տիրում էր ընկերական, սակայն միևնույն ժամանակ մրցակցային միջավայր: Ինչևէ, պետք էր ընտրել լավագույններին: Թեժ պայքարի արդյունքում որոշվեցին հաղթողների անունները, ովքեր փայլեցին իրենց գիտելիքներով: Այսպիսով, տղաների մեջ հաղթող ճանաչվեց Ալեքսանյան Գոռը, իսկ աղջիկների մեջ` Մարտոյան Անին: Աշակերտական խորհուրդը սրտանց շնորհավորում է հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին` ցանկանալով նորանոր հաջողություններ:

Անուն Ազգանուն Դասարան Միավոր Կարգ

Ալեքսանյան Գոռ

112 7 I

Բարսեղյան Վահրամ

71 5.5 II

Ղափլանյան Նորայր

116 5.5 II

Հակոբյան Արսեն

81 5 III

Պողոսյան Արթուր

91 5 III

Միրումյան Աշոտ

114 3.5 գովասանագիր

Գևորգյան Ալբերտ

121 3.5 գովասանագիր

Մարտոյան Անի

113 1 I

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...