Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ոչ միայն դասական, այլև ժամանակակից գրականության հետքերով... 22.12.2014

Ոչ միայն դասական, այլև ժամանակակից գրականության հետքերով...

«Քվանտ» վարժարանում միշտ էլ չափազանց կարևորվել է գրականության դերը մարդու, անհատի ձևավորման հարցում, և գործուն քայլեր են կատարվել աշակերտներին ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության դասական ստեղծագործություններին ծանոթացնելու ուղղությամբ: Դրան զուգահեռ վերջին շրջանում քայլեր են ձեռնարկվում նաև աշակերտներին ժամանակակից գրականության ներկայացուցիչների գրվածքներին ծանոթացնելու, որպեսզի պատկերն առավել ամբողջական դառնա: Նման հրաշալի մի նախաձեռնության շրջանակում «Քվանտ» վարժարանի հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրականության երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից մեկի` արձակագիր Նառա Վարդանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին հիմնականում Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի մասնակից աշակերտները: Նրանք նախապես կարդացել էին գրողի մի քանի ստեղծագործությունները, ավելին` դրանց հիման վրա գրել էին գրականագիտական-տեսական վերլուծություն: Գրողի ստեղծագործության վերաբերյալ մեկնաբանությունները այնքան բազմաշերտ էին, որ ցանկություն առաջացավ հանդիպելու նրա հետ: Հրավերը Նառա Վարդանյանի կողմից սիրով ընդունվեց:
Մեկ ժամից ավելի տևած զրույցը ստեղծագործողի հետ շատ ընդգրկուն ու բազմաբովանդակ ընթացք ունեցավ: Հնչեցին բազմազան հարցեր: Նառայի հետաքրքիր արձագանքը դրանց և անկեղծությունը ստեղծել էին չափազանց բարի մթնոլորտ: Անմիջականությունը և զգայականությունը բարձրակետին հասան, երբ գրողը կարդաց իր ստեղծագործություններից մեկը՝ «Ընտանիք» վերնագրով հրաշալի բանաստեղծությունը, ինչը լսարանը ջերմորեն ողջունեց։
Չնայած հարցերի առատությանը՝ հանդիպումը հասավ իր տրամաբանական ավարտին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ արդեն քննարկվում էր հաջորդ ստեղծագործողի անունը և հանդիպման ժամանակացույցը։
Վստահ եմ՝ «Քվանտ» վարժարանում դրվեց մի նոր, գեղեցիկ ավանդույթի սկիզբ. մերօրյա ստեղծագործողների հետ նման հանդիպումների կազմակերպումը շարունակական կլինի։ Չէ՞ որ հենց դրանք են ձևավորում մեր վաղվա քաղաքացուն, բարձր արժեքների կրող անհատին։

Լուսանկերները` այստեղ

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...