Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Դասախոսությունների շարք ԱՄՆ-ում 20.12.2014

Դասախոսությունների շարք ԱՄՆ-ում

2014 թ. նոյեմբերին «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի ուսուցիչ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանը հատուկ հրավերով «Միգրացիոն գործընթացները Հայաստանում. պատմական արմատները և արդի միտումները» թեմատիկայով դասախոսություններ է կարդացել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի մի քանի եկեղեցիներում: Առանձնակի հետաքրքրության են արժանացել Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն, Նյու Յորքի Սուրբ Նահատակաց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում անցկացված դասախոսությունները, որոնց ներկա էին համայնքների տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Որպես դասախոսությունների շարքի ամփոփում՝ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Գևորգյանը և Նյու Յորքի Սուրբ Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աբրահամ քահանա Մալխասյանը շնորհակալական նամակներ են հղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նամակներում առանձնակի գոհունակություն է հայտնվում մասնագետներին (հրավիրված էր նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Աղասի Թադևոսյանը) գործուղելու ու տեղի հայ համայնքի շրջանում հայոց պատմության միգրացիոն շարժընթացների վերաբերյալ տեղեկացվածության մեծացման և գիտելիքների հարստացման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Դասախոսություններից զատ՝ Միքայել Մալխասյանը այցելել է նաև Սուրբ Նահատակաց ամենօրյա վարժարան, որը Նյու Յորքի միակ հայկական ամենօրյա կրթօջախն է: Նա նաև մասնակցել է Հայ եկեղեցու՝ Ամերիկայի երիտասարդական կազմակերպության (Armenian Church Youth Organization of America) կողմից կազմակերպվող մի քանի միջոցառումների, այդ թվում՝ կազմակերպության ամենամյա կոնֆերանսի աշխատանքներին: Գործուղման կարևոր ձեռքբերումներից է Կոլումբիայի համալսարանի հայկական ընկերության և ԵՊՀ ՈՒԳԸ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է երկու բուհերի ուսանողների միջև գործակցության հեռանկարներ: Հայկական ընկերության նախագահ Հայկ Տեր-Ներսիսյանը հուշագրի ստորագրումը կարևորեց Հայաստան-Սփյուռք գիտակրթական կապերի ամրապնդման տեսանկյունից. «Մենք հնարավորություն կունենանք կազմակերպելու ԵՊՀ-ից այցելող ուսանողների և մասնագետների հետ հանդիպում-սեմինարներ, և ԵՊՀ ՈՒԳԸ-ն էլ կարող է նույն պայմաններն ապահովել մեզ համար ԵՊՀ-ում»: Միքայել Մալխասյանն էլ շեշտեց, որ հնարավոր է հոդվածների տպագրության համատեղ կազմակերպում. «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն արդեն պարբերական տպագրություն և համացանցային հարթակ ունի, ինչը կհեշտացնի գիտատեղեկատվական գործակցությունը երկու կառույցների միջև»: Հուշագիրը կարևորվում է նրանով, որ սա ԵՊՀ ՈՒԳԸ-ի կողմից ստորագրվող առաջին փաստաթուղթն է ԱՄՆ առաջատար որևէ բուհում ներկայացված զուտ հայկական ուսանողական կառույցի հետ, և նույն կերպ Կոլումբիայի համալսարանի հայկական ընկերության համար սա առաջին հուշագիրն է ՀՀ ուսանողական որևէ կառույցի հետ:


Նյութը առաջին անգամ հրապարակվել է ԵՊՀ պաշտոնական կայքում՝

http://ysu.am/news/hy/YSU-SSS-signed-a-Memorandum-of-Understanding-with-the-Columbia-University


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...