Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ա. Օսկանյանի և Գ. Բաղդասարյանի հիշատակին նվիրված օլիմպիադայի մրցանակաբաշխությունը 17.12.2014

Ա. Օսկանյանի և Գ. Բաղդասարյանի հիշատակին նվիրված օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին՝ 308 լսարանում տեղի ունեցավ Ա. Օսկանյանի և Գ. Բաղդասարյանի հիշատակին նվիրված միջվարժարանային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին ոչ միայն «Քվանտ» վարժարանի սաները, այլ նաև Գյումրու «Ֆոտոն», Վանաձորի «Էվրիկա» վարժարանների, ինչպես նաև Երևանի «Ֆիզմաթ» դպրոցի աշակերտները: Վարժարանի տնօրենությունը և աշակերտական խորհուրդը ուրախ էին ողջունելու հյուրերին՝ հուսալով, որ այս համագործակցությունը շարունակական կլինի: Նախքան բուն մրցանակաբաշխության սկսվելը ևս մեկ անգամ հիշատակվեց Արմեն Օսկանյանի` հրաշալի ֆիզիկոսի, նվիրյալ ուսուցչի կյանքն ու կենսագրականը, ինչպես նաև Գրիգոր Բաղդասարյանին` ապագա գիտնականին, ում կյանքն ընդհատվեց Սևանի ջրերում: Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և այլ մրցանակներով, իսկ «Քվանտի»-ի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը լավագույն արդյունք ցուցաբերելու համար արժանացավ «Լավագույն մասնակից» մրցանակին: Աշակերտական խորհուրդը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին՝ ցանկանալով նորանոր բարձունքներ:

Նյութը պատրաստեց Սերինե Նազարյանը
Լուսանկարները` https://www.facebook.com/media/set/?set=a.813296172083598.1073741888.116864261726796&type=3

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...