Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Կենդանի լեգենդը «Քվանտում». մեր հյուրն է Կոմանդոսը 19.12.2014

Կենդանի լեգենդը «Քվանտում». մեր հյուրն է Կոմանդոսը

Այսօր մեծ սպասումով «Քվանտ» վարժարանում հյուրընկալեցինք Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ»-ի շքանշանակիր, «Հարսանիք լեռներում» օպերացիայի հեղինակ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին` նույն ինքը Կոմանդոսին: Նախքան աշակերտների հետ հանդիպելը պարոն Տեր-Թադևոսյանը շրջեց վարժարանում` իր հիացմունքն արտահայտելով վարժարանի և նրա սաների հաջողություններին: Միևնույն ժամանակ ընթերցասրահում նրան անհամբեր սպասում էին մեր սաները: Քվանտականները կենդանի լեգենդին դիմավորեցին զինվորական ողջույնով: Աշակերտների հետ հետանդիպման ընթացքում Կոմանդոսը պատմեց Շուշիի ազատագրման մասին՝ գրատախտակին գծելով օպերացիայի ողջ սխեման և բացատրելով, թե ինչպես է կազմակերպվել հարձակումը: Իր ելույթի վերջում պարոն Տեր-Թադևոսյանը մեծ սիրով պատասխանեց վարժարանի սաների հարցերին՝ տալով նրանց կարևոր խորհուրդներ և հորդորելով դառնալ արժանի հայորդիներ: Հանդիպումն անցավ շատ ջերմ, անմիջական մթնոլորտում: Քվանտականները հիացմունքով որսացին լեգենդի յուրաքանչյուր խոսքը: Հարցերի շրջանակը լայն էր, և Կոմանդոսը սիրահոժոր մասնակցեց նաև աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված հարցազրույցին, որը կարող եք կարդալ աշակերտական խորհրդի պարբերականի հունվարյան համարում:

Լուսանկարները՝ այստեղ
 «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...