Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ավարտվեց Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված օլիմպիադան 09.12.2014

Ավարտվեց Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված օլիմպիադան

Այս տարի լրացավ «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արմեն Օսկանյանի ողբերգական մահվան 10-րդ տարելիցը: «Քվանտ» վարժարանի գիտամանկավարժական խորհրդի և Երևանի Ա. Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցի համատեղ որոշմամբ  արդեն ավանդույթ դարձած Արմեն Օսկանյանի և Գրիգոր Բաղդասարյանի հիշատակին նվիրված ամենամյա առարկայական օլիմպիադաներից հինգը միասնական կազմակերպվեցին: Նոյեմբերի 30-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության և քիմիայի օլիմպիադան, որին մասնակցում էին Գյումրու «Ֆոտոն», Վանաձորի «Էվրիկա», Երևանի «Քվանտ» և Ա. Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցի սաները: Օլիպիադայի ավարտից հետո կազմակերպվեց «Բրեյն-Ռինգ» ինտելեկտուալ խաղ, որին մասնակցեցին «Էվրիկայի», «Ֆոտոնի» և «Քվանտի» թիմերը: Հետաքրքիր և թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Ֆոտոն» վարժարանի թիմը: Խաղի ավարտին որոշվեց նաև լավագույն մասնակիցը. հաղթեց «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Նարեկ Միքայելյանը: Այնուհետև մրցույթային տրամադրությունը շարունակվեց բակում` վոլեյբոլ խաղալիս: Հուշամրցույթը եզրափակվեց դեկտեմբերի 7-ին: Այդ օրը տեղի ունեցավ հայոց լեզվի, գրականության, անգլերենի, ռուսաց լեզվի, աշխարհագրության, պատմության և ինֆորմատիկայի ներվարժարանային օլիմպիադան: Արդյունքների ամփոփումն ու հաղթողների պարգևատրումը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 17-ին` ժամը 14:00-ին` «Քվանտ» վարժարանի ընթերցասրահում:

Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...