Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի ամենակրտսեր սաները բացահայտում են արվեստի գաղտնիքները 01.12.2014

Վարժարանի ամենակրտսեր սաները բացահայտում են արվեստի գաղտնիքները

Կրտսեր քվանտականներին արվեստին մոտեցնելու նպատակով նոյեմբերի 28-ին կազմակերպվեց այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Էքսկուրսիան շատ հագեցած էր և հետաքրքիր: ՀԱՊ-ում հանդիպումը կայացավ «Վարպետի գույների աշխարհում» (նատյուրմորտ) կրթական ծրագրի շրջանակներում: Մարտիրոս Սարյանի մի քանի ստեղծագործությունների մեկնաբանման և վերլուծության արդյունքում քվանտականները ծանոթացան նատյուրմորտի ժանրին: Աչքի զարնեց այն փաստը, որ մեր փոքրիկներն իրազեկված էին, և նրանցից մեծ մասը ճանաչեց մեծ վարպետի աշխատանքները: Ստեղծագործություններն ուսումնասիրելուց հետո հանձնարարվեց բուտաֆորների հիման վրա թղթի վրա վերարտադրել տեսածը: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Ստվերները թանգարանում» կրթական ծրագրի շրջանակներում երեխաներին բաժանվեցին գրականությանը, թատրոնին, երաժշտությանն ու արվեստին վերաբերող քարտեր: Յուրաքանչյուր սրահ մտնելիս համապատասխան ոլորտին առնչվող քարտ ունեցող աշակերտին տրվեցին հարցեր: Երեխաները բոլոր առաջադրանքներին մեծ ոգևորությամբ արձագանքեցին և սիրով պատասխանեցին հարցերին: Փոքրիկները շատ տպավորված հեռացան թանգարանից՝ մեկ քայլով ավելի մոտ կանգնելով արվեստին:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...