Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Օժտված քվանտականները «Կողբ» հիմնադրամի առաջին շահառուներն են 01.12.2014

Օժտված քվանտականները «Կողբ» հիմնադրամի առաջին շահառուներն են

Օժտված երեխաների «Քվանտ-2014» մրցույթի հաղթողների մի մասն այս տարվա սեպտեմբեր ամսից հնարավորություն ստացավ վարժարանում սովորել` օգտվելով զեղչային ճկուն համակարգից, նրանցից մի քանիսը` անվճար հիմունքներով, իսկ առավելագույն միավորներ ձեռք բերած աշակերտներից չորսն արժանացան նաև «Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին: Շաբաթ օրը` նոյեմբերի 29-ին, վարժարանում հյուրընկալեցինք հիմնադրամի ղեկավարներին, ովքեր կրթաթոշակները շնորհեցին մեր սաներին, նրանք են` Կարախանյան Տիգրան և Քոչարյան Ռոբերտ (7-րդ դասարան), Հարությունյան Հայկ (10-րդ դասարան) և Մաթևոսյան Արմեն (11-րդ դասարան): 
 «Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թ.-ին. այն կրթական-մշակութային առցանց բաց հարթակ է, որի նպատակն է աջակցել օժտված հայ պատանիներին և երիտասարդներին՝ ձեռք բերելու բարձրակարգ կրթություն և հաղորդակից լինելու ժամանակակից առաջադեմ մտքին: Փակագծերը բացելով` հպարտությամբ նշենք, որ «Կողբի» հիմնադիր, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնություների գծով տնօրեն Արման Բարսեղյանը «Քվանտի» առաջին շրջանավարտներից է (1991-1992 ուստարի) և վարժարանի առաջին ոսկե մեդալակիրը: 
Սրտանց շնորհավորում ենք կրթաթոշակին արժանացած քվանտականերին և հույս հայտնում, որ առաջիկայում նրանք համալրելու են միջազգային օլիմպիադաների մեդալակիր քվանտակաների շարքերը: 

Հիշեցնենք, որ արդեն սկսվել է օժտված երեխաների «Քվանտ-2015» մրցույթին մասնակցել ցանկացողների ցուցակագրումը: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները նույնպես կարժանանան «Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին:

Լուսանկարները այստեղ


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...