Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հուշեր սիրելի ընկերոջ մասին... 27.11.2014

Հուշեր սիրելի ընկերոջ մասին...

Հարազատ մարդու կորուստը միշտ էլ շատ ծանր է, հատկապես այնպիսի պայծառ անձնավորության, ինչպիսին Դուք էիք, մեր շատ սիրելի ընկեր Խաչատրյան: 
Երջանկություն էր մեզ բոլորիս համար Ձեզ հետ շփվելը, Ձեր կողքին աշխատելը: Հաճախ մտածում եմ` ի՞նչն էր Ձեզ այդքան սիրելի դարձնում բոլորին: Երևի Ձեր անսահման բարությունը և համեստությու՞նը: Լիլյան ասում է` իմաստությունը: Իսկ աշակերտներն ասում են`ազնվությունը, ինտելեկտը: Դուք մտավորական մարդ էիք` այս բառի ամենավեհ իմաստով: Ունենալով այդքան հարուստ գիտելիքներ` երբեք չէիք ճնշում ոչ մեկին Ձեր իմաստությամբ, միշտ պատրաստակամ էիք օգնելու, ոգևորելու: 
Դուք մի սկզբունք ունեիք կյանքում, որի մասին երբեք չէիք ասում, այն է` ապրել` ոչ մեկին նեղություն չտալով, հնարավորինս բոլորին օգնելով: Եվ Ձեզ համար շատ բնական էր թվում, որ ծանր հիվանդությունից հետո պետք է կամքի ուժով նորից կանգնեիք ոտքի, աշխատեիք` ձեզ վրա վերցնելով ամբիոնի աշխատանքների ողջ պատասխանատվությունը` չկասկածելով անգամ, որ դա հերոսություն է: Մենք շատ էինք ցավում, երբ Դուք հեռացաք այստեղից: Բայց Դուք էլ չկարողացաք առանց աշխատանքի: Ձեզ համար անհրաժեշտություն էր Ձեր գիտելիքները տալը, անմնացորդ նվիրվելը նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Գուցե և դա էր պատճառը, որ Դուք չդիմացաք օտար հողում և այդքան շուտ հեռացաք... Սիրելի' ընկեր Խաչատրյան, մենք շատ ենք զգում Ձեր կարիքը` հարազատ բարեկամի, անզուգական ընկերոջ, իմաստուն խորհրդատուի: Դուք միշտ կմնաք մեր սրտերում:
Ձեր հին ընկեր` Բելլա Դավթյան:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...