Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Oժտված երեխաների մրցույթ «Քվանտ 2015» 26.11.2014

Oժտված երեխաների մրցույթ «Քվանտ 2015»

Ուզու՞մ ես ճանաչվել օժտված և ստանալ որակյալ կրթություն…

Արդեն սկսվել է օժտված երեխաների «Քվանտ -2015» մրցույթին մասնակցել ցանկացողների ցուցակագրումը: Մեկնարկել են նաև մրցույթի նախապատրաստական անվճար դասընթացները մաթեմատիկա առարկայից: Դասընթացներին, որոնք անցկացվում են հեռավար և առկա կարգով, կարող են մասնակցել 6, 7, 8 և 9-րդ դասարանցիներ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից:

Oժտված երեխաների «Քվանտ-2015» մրցույթի 2 փուլերը կկայանան 2015 թ. մայիսի 9-ին և 10-ին:

Մրցույթի հաղթողները իրավունք կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու «Քվանտ» վարժարանում, համալրելու վարժարանի օլիմպիական խմբակները, ինչը կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ հաջողությամբ հանդես գալու միջազգային օլիմպիադաներում: Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարող են արժանանալ նաև կրթաթոշակի:

 Նրանց համար կսահմանվեն նաև առանձին արտոնություններ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորելու դեպքում:

Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են պարզապես սեղմել այստեղ կամ զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրել info@quantum.am հասցեին:

Դիմել մինչև ապրիլի 26-ը:

Օժտված երեխաներ «Քվանտ» ամենամյա մրցույթի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...