Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Լույսի որոնման հետքերով դեպի հավերժություն… 24.11.2014

Լույսի որոնման հետքերով դեպի հավերժություն…

Խոր վշտով հայտնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 22-ին 67 տարեկան հասակում ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում մահացել է «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, բարձրակարգ մասնագետ, հրաշալի ընկեր  Հարություն Խաչատրյանը: «Քվանտի» հիմնադրման օրվանից վարժարանում աշխատելով` Հ. Խաչատրյանը 1999-2012 թթ. հաջողությամբ ղեկավարել է ամբիոնի աշխատանքները: Մինչ այդ նա եղել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող: Ունի գիտական 8 հոդված և գյուտի հեղինակային վկայագիր: Համահեղինակ է ֆիզիկայի պետական միասնական քննության ուղեցույցի, նաև  ֆիզիկայի համակարգչային էլեկտրոնային ձեռնարկի: Արժանացել է մի շարք պարգևների` ՀՀ կրթ. և գիտ. նախարարության, Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի, «Քվանտի» շնորհակալագրի, իսկ վարժարանի հիմնադրման քսանմյակին կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար  պարգևատրվեց ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով: Մեծ մանկավարժի բարի ժպիտը, խորաթափանց հայացքը ընդմիշտ կուղեկցեն նրա բոլոր աշակերտներին: Նա հայրական հոգատարությամբ միշտ առաջնորդել է իր սաներին դեպի գիտության գանձարանը և երբեք չի հոգնել նրանց քաջալերելուց, խրախուսելուց, գովասանքի խոսքեր շռայլելուց: Խաչատրյանի մանկավարժի անհավատալի ներողամտությունը, ծով համբերությունը, անխոցելի արդարամտությունը մեծ սեր ու ակնածանք են ծնել նրա բոլոր սաների հոգիներում: Իր մանկավարժական ողջ գործունեության ընթացքում ոչ մի հոգոց անպատասխան չի թողել. նրբանկատության ոչ մի գայթումով չի խարխլել իր վարկանիշը: Ամբողջ կյանքում իր հոգու լույսն ու ջերմությունն է տվել իր բոլոր սաներին: Մի բան միայն չէր կարողանում տանել` մարտնչող տգիտությունը: Այդ դեպքում նա դառնում էր անողոք: Հարություն Խաչատրյանը նաև մեծ արվեստասեր էր: Ինքն էլ էր ստեղծագործում. գրում էր բանաստեղծություններ,  նկարում էր: Վերջին տարիներին, հանրապետությունից մեկնելով պայմանավորված, Հ. Խաչատրյանը ստիպված էր լքել սիրելի աշխատանքն ու աշակերտներին` տեղափոխվելով Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Խորապես ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, բարեկամներին և աշակերտներին: Հարություն Խաչատրյանի աճյունը կամփոփվի ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, իսկ հայրենիքում հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 25-ին` ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...