Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Եվգենյա Ղալումյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ 10.11.2014

Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Եվգենյա Ղալումյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը, ուսուցչական անձնակազմը և տնօրինությունը շնորհավորում է վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Եվգենյա Ղալումյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Սրտանց ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք և գիտական հաջողություններ: Եվգենյա Ղալումյանն ունի 38 տարվա մանկավարժական ստաժ, որից 21-ը՝ «Քվանտում»: Երկար տարիներ մասնակցել է պատմության օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին: Վարժարանի հրատարակած «Հայկական մշակույթ» դասագրքի համահեղինակն է: Մշտապես հետևում է կրթական բարեփոխումներին, դասը վերակառուցում ժամանակակից պահանջներին համապատասխան: 2010 թ. արժանացել է ամբիոնի «Լավագույն ուսուցիչ» կոչմանը: 
Սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար 2014 թ. Ուսուցչի օրվա առթիվ Եվգենյա Ղալումյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացավ պատվոգրի:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...