Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Համագործակցություն «Դեպի Հայք» հիմնադրամի հետ 15.11.2014

Համագործակցություն «Դեպի Հայք» հիմնադրամի հետ

Օրերս համագործակցության համաձայնագիր ստորագրվեց «Դեպի Հայք» հիմնադրամի և «Քվանտ» վարժարանի միջև:

«Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2003թ. Էդիլ Հովնանյանի կողմից,  նպատակը Հայաստանը մասնակիցներին ցույց տալը, իրենց հայրենիքում բազմաբովանդակ փորձ ձեռք բերելու հնարավորություն ապահովելն է:

Հիմնադրամի առաքելությունն է զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը՝ վերջիններիս հնարավորություն տալով մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը կամավորական աշխատանքի միջոցով՝ միաժամանակ բարձրացնելով սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը:

Հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգում «Քվանտ» վարժարանի ունեցած ներդրումներն ու ձեռքբերումները՝ Օքսֆորդի համալսարանի մագիստրոս, «Դեպի Հայք» հիմնադրամի կամավոր Շանտալ Թերզիյանը մեկ տարի շարունակ կաշխատի վարժարանի սաների հետ:  

 


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...