Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Աշակերտական խորհուրդն այցելեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան 08.11.2014

Աշակերտական խորհուրդն այցելեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը սպարապետ Վազգեն Սարգսյանի մահվան տասնհինգերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգընթաց կազմակերպեց նաև այցելություն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որը գտնվում է Արարատի շրջանի Արարատ գյուղում: Աշակերտները ծանոթացան նրա առօրյա և ռազմական պարագաներին, նրան ուղղված և նրա կողմից գրված նամակներին: Ներկայացված էին նաև Վազգեն Սարգսյանի օրորոցը, գրասեղանը, կենդանության օրոք և հետմահու ստացած ընծաները աշխարհի տարբեր անկյուններից, պատվոգրերը՝ զանազան ոլորտներից, շքանշանները և մեծանուն կոչումները: Ցուցադրված էր նաև Սպարապետի օգտագործած ռազմատեխնիկան, ինքնաշեն հրթիռները և այլ զանազան իրեր: Ամեն քայլափոխի նրա շունչն էր. այցելությունը շատ տպավորիչ էր: 

Նյութը պատրաստեց «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...