Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վառ գիսաստղի պես եկավ ու անցավ` լույս տալով մարդկանց. Արմեն Օսկանյանի ողբերգական մահից անցել է տասը տարի… 24.10.2014

Վառ գիսաստղի պես եկավ ու անցավ` լույս տալով մարդկանց. Արմեն Օսկանյանի ողբերգական մահից անցել է տասը տարի…

Երկար տարիներ «Քվանտում» ֆիզիկա է դասավանդել Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս ֆիզմաթ գիտ. թեկնածու Արմեն Օսկանյանը: Նա մեծագույն սիրով ու նվիրումով անցկացնում էր  վարժարանի աստղագիտության օլիմպիական խմբակի պարապմունքները: Նրա սաները միջազգային օլիմպիադաներից միշտ հաղթանակած էին վերադառնում` պատիվ բերելով և´ իրենց ղեկավարին ու դպրոցին, և´ ողջ հանրապետությանը: Բացառիկ արդյունքների համար Օսկանյանը ճանաչվեց բնագիտության լավագույն ուսուցիչ` արժանանալով ՀՀ կրթության նախարարության սահմանած առաջին մրցանակին: Վերջին միջազգային օլիմպիադան Ղրիմում էր, 2004 թ., դարձյալ ավարտվեց մեր սաների բացարձակ հաղթանակով: Սակայն դա վերջինն էր նաև Օսկանյանի ու նրա լավագույն սաներից մեկի` Արտակ Պեպոյանի համար: Իր սաներից 2-ին ծովում խեղվելուց փրկեց, բայց չկարողացավ հասնել երրորդին, ու սիրտը չդիմացավ: Ծովի նման հախուռն այդ մարդը գնաց դեպի իր տարերքը` ծովը, գնաց անդառնալի…     Գիտնականին բնորոշ հանճարեղ խենթություն, իր գործին անմնացորդ նվիրում, կարելիից ավելին անելու ձգտում, շիտակություն, արդարամտություն` հատկանիշներ, որոնց շնորհիվ նա վառ անհատականությունն էր: Նրա մահից հետո վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ ամեն տարի «Քվանտում» անցկացվում է Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված օլիմպիադա: 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա օլիմպիադան հետևյալ  առարկաներից.

ՕՐ

ԺԱՄ

ԱՌԱՐԿԱ

Նոյեմբերի 30

0900-1200

Մաթեմատիկա

 

 

Հայոց լեզու

 

 

Ռուսաց լեզու

Նոյեմբերի 30

1230-1530

Աստղագիտություն

 

 

Աշխարհագրություն

 

 

Քիմիա

Դեկտեմբերի 7

0900-1200

Ֆիզիկա

 

 

Անգլերեն

 

 

Գրականություն

Դեկտեմբերի 7

1230-1530

Պատմություն

 

 

Կենսաբանություն

 

 

Ինֆորմատիկա

  


















Օլիմպիադային կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների աշակերտները` յուրաքանչյուր օրվա համար նախատեսված առարկաներից ընտրելով ոչ ավել, քան 2 առարկա: Գրանցվելու համար մոտենալ 201 սենյակ (մինչև նոյեմբերի 23-ը): Օլիմպիական խմբակներում ընդգրկված աշակերտների մասնակցությունը պարտադիր է: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին կտրվեն հատուկ մրցանակներ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...