Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Փայլուն հաղթանակ. քվանտականերն արժանացան ՏՏ ոլորտում Նախագահի ամենամայա մրցանակաբաշխության երեք անվանակարգերին 17.10.2014

Փայլուն հաղթանակ. քվանտականերն արժանացան ՏՏ ոլորտում Նախագահի ամենամայա մրցանակաբաշխության երեք անվանակարգերին

Սկսած 2005 թվականից ամեն տարի անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը: Կրթական պարգևը շնորհվում է այն աշակերտներին և ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդներ: Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ամենամյա րթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին շնորհավորեց և հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Քվանտն» իր սաներով ու շրջանավարտներով հպարտանալու առիթ ունեցավ. երեք անվանակարգերում հաղթած չորս մրցանակակիրները քվանտականներ են. «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթեցին «Քվանտ» վարժարանի 2013-2014 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Գոռ Փիլիպոսյանը և վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը, «Լավագույն բակալավրի» առաջին կարգի արժանացավ 2009-2010 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Ալեքսանդր Չատրչյանը, «Լավագույն ասպիրանտի» առաջին կարգ` 2003-2004 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ասպիրանտԱրտավազդ Մինասյանը:

Շնորհավորում ենք ձեզ, քվանտականնե'ր, թող ձեր հաջողությունները շարունակական լինեն:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...