Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Շնորհավոր տոնդ, իմ Երևա՛ն, իմ տու՛ն 15.10.2014

Շնորհավոր տոնդ, իմ Երևա՛ն, իմ տու՛ն

Ուղիղ 2796 տարի առաջ հայ մեծ թագավոր Արգիշտի Առաջինը հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը, որն այսօր աշխարհին հայտնի է Երևան անունով: Ներկայումս Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Քաղաքը շատ անգամ գտնվել է օտարի տիապետության տակ, շատ անգամ նվաճվել ու թալանվել է: Սակայն այժմ մենք ապրում ենք ազատ ու բարգավաճող մի քաղաքում, որին կոչում են վարդագույն քաղաք:
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առաջին անգամ նշվել է 1968 թ-ին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը: Այսօր նույնպես քաղաքային բնակչությունը նշում է «Էրեբունի-Երևան» տոնը: Կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան նաև «Քվանտ» վարժարանի սաներն ու աշակերտական խորհուրդը: Շաբաթ օրը, միանալով համաքաղաքային շաբաթօրյակին, մաքրեցինք վարժարանի շրջակայքը: Աշակերտներն աշխատեցին մեծ ջանասիրությամբ, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հասանք արդյունքի: Հոկտեմբերի 12-ին մասնակցեցինք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, որի սկիզբը ազադարարեցին հատուկ զարդարված ջրցան մեքենաները: Օրվա տրամադրությանը համահունչ՝ մեքենաների տոնական երթը քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ շքերթի էր վերածվել, որով էլ, ըստ էության տրվել է «Երևա՛ն, իմ տուն» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2796» հիմնական տոնակատարության մեկնարկը։
Շնորհավոր տոնդ, իմ Երևա՛ն, իմ տու՛ն….

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...