Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ... 07.10.2014

Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ...

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում նշվեց ուսուցչի տոնը: Օրը կիրակի էր, ուստի ուսուցիչներին նվիրված փոքրիկ միջոցառումը կայացավ երկուշաբթի օրը: «Քվանտի» թիմին միացած նոր ուսուցիչների երդման արարողությունից հետո երգով ու խոսքով ուսուցիչներին անակնկալ շնորհավորեցին ամենակրտսեր քվանտականները` առաջին դասարանցիները, որից հետո խոսքը փոխանցեցին աշակերտական խորհրդի նախագահական կազմին: Վերջիններոս այս տոնին պատրաստվել էին հավուր պատշաճի. նրանք վաղ առավոտյան վարժարանի պատերը զարդարել էին երախտիքի ու գնահատանքի խոսքերով ողողված շնորհավորական բացիկներով: Այս ամենը զարմացրեց, ապա հուզեց ուսուցիչերին: Սա մի առիթ էր ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մատաղ սերնդին կրթելու ու դաստիարակելու սրբազան գործի համար:

Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ...


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...