Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեր Շուշանը մեկնեց Օքսֆորդ 03.10.2014

Մեր Շուշանը մեկնեց Օքսֆորդ

Դեռևս տարեսկզբին ուրախալի լուր էինք ստացել` 2012-2013 ուստարվա ՄԲ «Դիպլոմա» ծրագրի առաջին շրջանավարտ, նույն ուստարում կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր և պարզապես օրինակելի մարդ Շուշան Տոնեյանի` Օքսֆորդի համալսարան անվճար ընդունվելու մասին: Շուշանը Միջազգային բակալավրիատի համակարգի աշխարհի թվով քիչ շրջանավարտներից է, ով ծրագրի ավարտական քննությունները փայլուն հանձնեց` առավելագույն 45-ից ստանալով 43 միավոր: Այսօր Շուշանը եկել էր հարազատ վարժարան` հրաժեշտ տալու սիրելի ուսուցիչներին, ինչպես նաև սեփական փորձով կիսվելու ՄԲ «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի սաների հետ: Վաղը նա արդեն մեկնում է Օքսֆորդ: Շուշանի կյանքում նոր հաջողությունների սպասումով լի էջ է բացվում, վստահ ենք` նրանով հպարտանալու շատ առիթներ ենք ունենալու: 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...