Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Կրտսեր քվանտականներն առաջին անգամ մասնակցեցին ուսումնադաստիարակչական գործընթացի մաս կազմող արշավներին 02.10.2014

Կրտսեր քվանտականներն առաջին անգամ մասնակցեցին ուսումնադաստիարակչական գործընթացի մաս կազմող արշավներին

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմակերպվող արշավները նպատակ ունեն աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել նրանց հայրենի բնաշխարհի գեղեցկություններին, բնության գրկում կոփել մարմինն ու միտքը: Նմանատիպ միջոցառումները նաև լավ առիթ են հանդիսանում աշակերտների, նրանց ծնողների` միմյանց ավելի լավ ճանաչման համար: Այս տարի արշավներն իրականացվեցին սեպտեմբերի 20-ին, 21-ին և 28-ին: Արշավը մեկնարկեց հայրենի բնության հրաշագեղ անկյուններից մեկում` Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարից և շարունակվեց դեպի Թեղենիս:

Այս տարվա արշավը մյուսներից տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ արշավականներին միացան առաջին դասարանի աշակերտներն իրենց ծնողների հետ:  Կրտսեր քվանտականների անվտանգության ապահովման, նրանց ակտիվ հանգիստը կազմակերպելու հարցում օգնում էին Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի աշակերտները:

Մի քանի ժամ տևած արշավից վերադառնալուց հետո ճամբարում կազմակերպվեցին մի շարք խաղ-մրցույթներ: Հաղթողները պարգևատրվեցին զանազան մրցանակներով:

Երեկոյան արշավականները բուռն տպավորություններով վերադարձան մայրաքաղաք:

Լուսանկարները` https://www.facebook.com/media/set/?set=a.769319309814618.1073741872.116864261726796&type=1



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...