Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
08.09.2014

«Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը 2014-2015 ուստարվա մեկնարկի կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, հյուրեր, «Քվանտ» վարժարանի տնօրենությունը և աշխատանքային ողջ կոլեկտիվը շնորհավորում է բոլորիդ նոր՝ 2014-2015 ուսումնական տարվա մեկնարկի  կապակցությամբ: Թեև մեր կրթօջախը  2014 թ. սեպտեմբերի 8-ին է սկսում իր հերթական ուսումնական տարին, սակայն վարժարանի աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի համար ուսումնական գործընթացը սկսվել է դեռևս օգոստոսի վերջերին՝ ուսումնական մի շարք խնդիրներ իրականացնելով: Ուսումնական բոլոր տարիները նման են միմյանց, բայց առանձնահատուկ են յուրովի: Իր գործունեության 24-րդ տարում վարժարանը  վերջապես հնարավորություն ունեցավ բացել տարրական դպրոց, որի առաջին դասարանցիներին ողջունելու և Գիտելիքի օրվա առիթով շնորհավորելու հնարավորությունն ունեցանք սեպտեմբերի 1-ին: Իսկ  այսօրվանից շարունակում ենք  մեր ուսումնակրթական առավել համակարգված աշխատանքը, որին հաջորդելու են  մեր  նոր ձեռքբերումները: Իսկ մինչ այդ մեկ-երկու խոսքով անդրադառնանք նախորդ տարվա մեր հաջողություններին:        2013-2014 ուստարվա մեր ավագ դպրոցի 76 շրջանավարտները, շարունակելով նախորդ տարիների բարի ավանդույթը, հաջողությամբ հանձնեցին բուհական ընդունելության քննությունները և համալրեցին իրենց երազած բուհերի ուսանողների շարքերը, ընդ որում՝ 27 հոգին անվճար հիմունքներով: Հաջողությունը կատարյալ էր. հերթական անգամ գրանցվեց 100-տոկոսանոց ցուցանիշ, հերթական անգամ մեր շրջանավարտների ստացած գնահատականնեռը շուրջ 4-5 միավորով գերազանցեցին հանրապետական միջին ցուցանիշը:   Վարժարանում գործող Միջազգային բակալավրիատի  համակարգի «Դիպլոմա» ծրագրի մեր այս տարվա 13 շրջանավարտներ ևս հաջողությամբ հանձնեցին ավարտական քննությունները և բարձրագույն կրթություն ստանալու հրավերներ ստացան աշխարհի մի շարք առաջատար  համալսարաններից: Այսօր նրանց մի մասն արդեն ուսանում է եվրոպական առաջատար համալսարաններում, իսկ մյուս մասը բարձրագույն կրթությունը շարունակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում և հայաստանյան այլ բուհերում: Գնահատելի են նաև մեր օլիմպիականների հաջողությունները: Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում քվանտականները ընդհանուր հաշվով վաստակեցին 84 դիպլոմ, իսկ միջազգային օլիմպիադաներից մեր երեք մասնակիցները վերադարձան երկու մեդալներով: Հպարտությամբ հնչեցնենք նրանց անունները՝ Ալբերտ Գևորգյան՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ով նաև «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողներից է,  և Էդուարդ Գրիգորյան՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ում շատ քիչ միավոր պակասեց՝ ոսկե մեդալ վաստակելու համար: Ոսկե մեդալ էլ ունեցանք: Մեր շրջանավարտներից Հրաչյա Զաքարյանն ընդամենը մի քանի օր առաջ հանրապետության նախագահից ստացավ ուսումնառության ողջ ընթացքում իր տքնաջան աշխատանքով վաստակած ոսկե մեդալը: Սիրելի՛ աշակերտներ, ժամանակն է, որ նշված հաջողությունների ցանկը ստվարանա և համալրվի կրթական նոր նվաճումներով: Մեծ են սպասելիքներն ինչպես մեր նախկին աշակերտներից, այնպես էլ քվանտականների շարքերն համալրած նորեկներից, որոնց ասում ենք «Բարի գալուստ»՝ մաղթելով. «Եղե՛ք առողջ, հոգով՝ բարի, լավ սովորեք ամբողջ տարի»: Ավելորդ չէ հիշեցնել, որ քվանտական լինելը աշակերտների համար ճակատագիր է, իսկ ուսուցիչների համար` հեղինակություն: Լավ սովորելով՝ տեր կանգնենք մեր ճակատագրին, նվիրումով աշխատելով՝ արժանապատիվ  հետևենք մեր հեղինակությանը:        Կրթական և աշխատանքային հաջողություններ բոլորիս:                   «Քվանտ» վարժարանի տնօրենություն

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...