Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ»  վարժարանի տնօրինության  ողջույնի ուղերձը  2014-2015 ուստարվա       առաջին դասարանցիներին և Միջազգային բակալավրիատի շրջանավարտներին 01.09.2014

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2014-2015 ուստարվա առաջին դասարանցիներին և Միջազգային բակալավրիատի շրջանավարտներին

Սիրելի' աշակերտներ, հարգելի' ծնողներ, մեծարգո' հյուրեր,  «Քվանտ» վարժարանի ուսուցիչներ.      Այսօր սեպտեմբերի 1-ն է` 2014-2015 ուստարվա առաջին օրը, օր, երբ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն  հանդիսավորությամբ նշում են նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Դեռևս հեռավոր 1991թ. հիմնադրված և ուսումնառության 23-ամյա  հագեցած   ու ձեռքբերումներով լի  ճանապարհ անցած «Քվանտ» վարժարանի համար 2014-ի սեպտեմբերի 1-ը  օրացուցային սովորական օր չէ: Այս օրը  առանձնահատուկ օր է, օր, որին երկար ենք նախապատրաստվել, օր, որին հասնելու համար տևական ճանապարհ  ենք անցել:  Այսօր   համատեղ  ուժերով «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի հիմքն ենք դնում` ամբողջացնելով ուսումնառության  ողջ գործընթացը մեր կրթօջախում: Սիրելի առաջին դասարանցիներ. Գուցե դուք հստակ չեք էլ պատկերացնում, թե ինչ մեծ պատիվ է վիճակվել հատկապես ձեզ. չէ՞ որ հենց  դուք եք դառնալու «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի առաջին դասարանցիների առաջին սերունդը: Այս պահից սկսած` ձեզ   մեծ սիրով և գուրգուրանքով կշրջապատեն  ոչ միայն ձեր բազմափորձ և հմուտ դասվարները, այլև վարժարանի ուսուցչական ու աշակերտական ողջ կոլեկտիվը: Ձեզ համար կարվի առավելագույնը` ձեռք բերելու  հիմնարար գիտելիքներ, բավարարելու ձեր աշակերտական  հետաքրքրությունները, ձևավորվելու որպես լավ մարդ ու քաղաքացի: Եվ դուք գուցե չեք էլ նկատի, թե ինչպես կսահեն ուսումնառության տարիները, ինչպես կհասունանա վարժարանին հրաժեշտ տալու և մեծ կյանք մտնելու հուզիչ պահը, ինչպես դա արդեն իրականացել է ձեր կողքին կանգնած, իրենց կյանքի ուղեգիր հանդիսացող դիպլոմներ ստանալուն սրտատրոփ սպասող Միջազգային բակալավրիատի  համակարգի «Դիպլոմա» ծրագրի մեր այս տարվա շրջանավարտների համար:      Սիրելի' շրջանավարտներ.      Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ` ուսումնառության դպրոցական փուլը հաջողությամբ եզրափակելու առիթով և մաղթում ենք նույնատիպ հագեցած , բազմաբովանդակ կրթություն նաև բուհական համակարգում: Սիրելինե¢ր, որտեղ էլ սովորելիս լինեք` Հայաստան աշխարհում թե աշխարհի որևէ այլ երկրում, հիշեք, որ դուք մի ծիլն եք մեր հողի և հետագայում  ձեր ստեղծագործ աշխատանքով ոչ միայն պետք է բարձր պահեք մեր երկրի պատիվը, այլև էլ  ավելի շեն դարձնեք մեր հողն ու հայրենիքը:        Կրկին դիմենք մեր սիրելի փոքրիկներին:        Սիրելի' առաջին դասարանցիներ.    Մենք զգում և գնահատում ենք ձեր սեպտեմբերմեկյան հուզմունքը: Բանաստեղծի խոսքերով ասած` ձեզ պարուրած զգացմունքը մեզ էլ է պատել: Հարազատի իրավունքով առաջարկում ենք ձեզ «Քվանտ» վարժարանն այսուհետև ընդունել որպես  ձեր երկրորդ տուն, իսկ ուսուցիչներին` որպես ձեր հոգևոր ծնողներ:     Բարի գալուստ «Քվանտ» վարժարան:      Բարի գալո'ւստ ձեր երկրորդ տուն:
                                  «ՔՎԱՆՏ»  ՎԱՐԺԱՐԱՆԻ  ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...