Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Գեղեցիկ միջոցառում` նվիրված «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մաելս Ազիզբեկյանի ծննդյան 75-ամյակին 21.06.2014

Գեղեցիկ միջոցառում` նվիրված «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մաելս Ազիզբեկյանի ծննդյան 75-ամյակին

Մայիսի 30-ին «Քվանտ» վարժարանի 117 լսարանում առօրյա դասերից հետո հաճելի եռուզեռ էր. նշվում էր վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մաելս Ազիզբեկյանի ծննդյան 75-ամյակը: Միջոցառումը կազմակերպել էին ֆիզիկայի ամբիոնի ուսուցիչները, մասնավորապես վերջերս ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով պարգևատրված Բելլա Դավթյանը: Սիրելի ուսուցչին և վաստակաշատ ֆիզիկոսին իրենց երգ ու պարով, նվագով ու ասմունքով շնորհավորում էին վարժարանի շնորհաշատ սաները: Միջոցառմանը ներկա էին Մ. Ազիզբեկյանի` տարբեր տարիների շրջանավարտներ, ներկայիս սաներ, ընկերներ, գործընկերներ:  Իր ջերմ շնորհավորական խոսքն ասելու էր եկել նաև ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, պատգամավոր Անահիտ Բախշյանը: Տիկին Բախշյանը շնորհակալություն հայտնեց «Դպրոցականների օլիմպիական շարժում» կազմակերպության տնօրեն Մաէլս Ազիզբեկյանին` տարիներ շարունակ հանրապետության մասշտաբով ֆիզիկա առարկայի շրջանակներում ունեցած մեծ ներդրումների, աշակերտների ունեցած ձեռքբերումների համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով Մաելս Ազիզբեկյանին` ստանց ցանկանում ենք նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և գիտական նոր հաջողություններ: Իսկ Բելլա Դավթյանին առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նման բովանդակալից միջոցառումը կազմակերպելու համար:Լուսանկարները՝https://www.facebook.com/media/set/?set=a.721502267929656.1073741865.116864261726796&type=1

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...