Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամփոփվեցին օժտված երեխաների «Քվանտ-2014» մրցույթի արդյունքները 01.06.2014

Ամփոփվեցին օժտված երեխաների «Քվանտ-2014» մրցույթի արդյունքները

Սույն թվականի մայիսի 9-ին և 11-ին տեղի ունեցավ օժտված երեխաների «Քվանտ-2014» մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 21-ին`  մրցանակաբաշխության ժամանակ: Հաղթողները ստացան հավաստագրեր, համաձայն որի արտոնյալ պայմաններով ընդունվեցին «Քվանտ» վարժարան: Նրանց շարքում քիչ չէին հանրապետության տարբեր մարզերից ժամանած երեխաները: Մրցույթի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արթուր Հովհաննիսյանը շնորհավորեց հաղթողներին և նկատեց, որ անգամ մեկ տարի «Քվանտում» սովորած աշակերտի հետ մրցակցելը շատ դժվար է: Իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան նաև «Քվանտ» վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Սմբատ Շահինյանը և վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը: Վերջինս հույս հայտնեց, որ այս տարի օժտված ճանաչված երեխաները կշարունակեն նախորդ տարիների ավանդույթը` համալրելով հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների շարքերը: Հիշեցնենք, որ օժտված երեխաների մրցույթն անցկացվում է 1996 թ.-ից սկսած՝ «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:  Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզի 6-9-րդ դասարանների աշակերտներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր: 
Լուսանկարները՝https://www.facebook.com/media/set/՞set=a.715037528576130.1073741864.116864261726796&type=1

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...