Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
13.05.2014

Մեր շրջանավարտների հերթական հաջողությունները

Բազմիցս անդրադարձել ենք մեր շրջանավարտներին, ովքեր «Քվանտն» ավարտելուց տարիներ անց վերադառնում են հարազատ կրթօջախ՝ իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները կիսելու սիրելի ու հարազատ ուսուցիչների հետ: Իր այցելությամբ այդպիսի մի հաճելի անակնկալ էր մատուցել վարժարանի 2003 թ. շրջանավարտ Արթուր Ղազարյանը: Արթուրն ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, որից հետո մագիստրատուրան շարունակել է Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան համալսարանում՝ 2010թ.-ին ճանաչվելով լավագույն ուսանող: Ներկայումս նա Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի ասպիրանտ է: Կրթական ոլորտում ունեցած իր հաջողություններում Արթուրը շատ կարևորում է «Քվանտի» դերը. վարժարանում ուսանելու տարիներին 34 դիպլոմ է ստացել դպրոցական օլիմպիադաներից և 2002 թ.-ին ճանաչվել է  կենսաբանության դպրոցական օլիմպիադայի լավագույն աշակերտ... Արթուրին նոր էինք հրաժեշտ տվել, երբ անակնկալ այցելեց  վարժարանի 2010 թ. շրջանավարտ Հայկ Տեփանյանը. նա սովորելու հրավեր է ստացել աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Ստենֆորդի կողմից: Հայկը  2009 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի ոսկե, 2010 թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է: Ներկայումս Հայկը սովորում է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Վստահ ենք՝  Արթուրի և Հայկի հաջողությունները շարունակական են լինելու, և նրանցով հպարտանալու առիթներ դեռ շատ կլինեն: 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...