Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտը» հյուրընկալեց «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին 21.05.2014

«Քվանտը» հյուրընկալեց «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին

Ինչպես արդեն նշել ենք, օրեր առաջ աշխատանքային այցով Հայաստանում էր «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանը: Շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, պարոն Սորմանին հյուրընկալեցինք «Քվանտ» վարժարանում: Նա ծանոթացավ վարժարանի գործունեությանը, տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և  հաջողություններին: Պարոն Սորմանը հանդիպեց վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի երկրորդ կուրսի սաների հետ, զրուցեց, հետաքրքրվեց ՄԲ ավարտական քննությունների ընթացքով, նրանց հետագա անելիքներով, լսեց նրանց կարծիքը համակարգի մասին: Հանդիպման ավարտին պարոն Սորմանն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում ՄԲ համակարգի առաջին դպրոց «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանին՝  մշտապես աջակցության և ջերմ ընդունելության համար: Հիշեցնենք, որ Ակե Սորմանը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել՝ քննարկելու  ՀՀ-ում ՄԲ «Դիպլոմա» ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...