Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծին և Սևանավանք 19.05.2014

Էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծին և Սևանավանք

Մայիսի 17-ին «Քվանտ» վարժարանի 10-6 դասարանի աշակերտներս կազմակերպեցինք էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծին և Սևան: Եղանակը բարենպաստ էր, տրամադրությունը՝ բարձր: Առավոտյան 07:30 էր. բոլորս մեկ մարդու պես հավաքված էինք վարժարանի բակում: Նստեցինք մեքենան, և հեքիաթային աշխարհ բացվեց մեզ համար. բոլորս երգում, զվարճանում էինք: Եվ ահա հասանք Գոշավանք: Շարժվեցինք առաջ և իջանք եկեղեցու բակ: Մեզ շատ ջերմ դիմավորեց եկեղեցու քահանան: Բոլորս միասին աղոթեցինք քահանայի հետ, երգեցինք «Առավոտ լուսոյ» շարականը: Բոլորս հիացած էինք: Այնուհետև երազանք պահեցինք և մոմ վառեցինք: Եկեղեցուց դուրս գալուց հետո որոշեցինք արշավ կազմակերպել դեպի Գոշ լիճ: Արշավը հիանալի էր, բնությունը՝ գեղեցիկ: Գոշ լճում այնքան գեղեցիկ էր, որ մենք չկարողացանք անտարբեր մնալ և որոշեցինք նկարվել: Լուսանկարվելուց հետո շարժվեցինք դեպի Հաղարծին: Հասանք Հաղարծին: Մեր առջև բացվեց մի հրաշալի տեսարան՝ բնության գեղեցկությունն ու պայծառությունը: Բոլորս մտանք եկեղեցի, աղոթեցինք: Իսկ հետո զբոսնեցինք եկեղեցու տարածքով, զննում էինք ամեն մի խաչքար, հիանում հինավուրց կոթողներով: Հաղարծինից հետո շարժվեցինք դեպի Սևանի վանք: Հասնելով այնտեղ՝ բոլորս բարձրացանք վանք: Վանքը շատ բարձր գագաթի վրա է գտնվում, և մենք այնտեղից հիանում էինք Սևանա լճի և լեռների գեղեցկությամբ: Այսպիսով ավարտվեց մեր էքսկուրսիան, և վերադարձանք Երևան մեծ տպավորություններով: 10-6 դասարան

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...