Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Պատմամշակութային արշավներ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողների նախաձեռնությամբ 16.05.2014

Պատմամշակութային արշավներ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողների նախաձեռնությամբ

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտներն աչքի են ընկնում իրենց հասարակական ակտիվությամբ: Կարելի է ասել, որ նրանց առօրյայի մի մասն են կազմում հասարակական նշանակության մի շարք ծրագրերի կազմակերպումը և իրականացումը: CAS առարկայի շրջանակներում «Դիպլոմա» ծրագրի աշակերտները ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպեցին պատմամշակութային արշավներ «Քվանտի» աշակերտների համար: Ծրագրի նպատակն էր օգնել պատմության ուսուցիչներին աշակերտներին ավելի պատկերավոր ներկայացնելու մշակութային կարևոր արժեքներ ունեցող պատմական վայրերը: Ծրագիրը մեկնարկեց «Քվանտում» սովորող ամենափոքր սաներից: 5-1 և 5-2 դասարանների աշակերտները ծրագրի կազմակերպիչների և ուսուցիչների հետ միասին ապրիլի 14-ին ուղևորվեցին Էջմիածին: Ծրագրում ներառված էին այցելություններ նաև Զվարթնոց, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ: Առաջին փորձը անցավ բարեհաջող, և երեխաները վերադարձան Երևան բարձր տրամադրությամբ, լավ տպավորություններով և կարևոր տեղեկություններ Էջմածնի մասին: Հաջորդ ծրագրի շրջանակում 10-4 և 10-5 դասարանների աշակերտները ուղևորվեցին Հաղպատ-Սանահին: Այս անգամ, «Քվանտի» սաներից և ուսուցիչներից բացի, արշավին ներկա էին նաև ռումինացի զբոսաշրջիկներ, ովքեր նույնպես ցանկանում էին բացահայտել հայկական մշակույթը: Ծրագրում եղած երկու արշավներն էլ շատ հետաքրքիր և աշակերտների համար ուսանելի էին, Միջազգային բակալավրիատի աշակերտները շատ մեծ ոգևորությամբ սպասում են նոր արձագանքների աշակերտների կողմից՝ նոր պատմամշակութային արշավներ կազմակերպելու նպատակով: 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...