Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
 «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդն այցելեց Եռաբլուր 10.05.2014

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդն այցելեց Եռաբլուր

Մայիսի 9–ի՝ հաղթականի օրվա կապակցությամբ «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտյոմ Միլիտոնյանի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր՝ հարգարքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Բարեբախտաբար մենք ապրում ենք խաղաղ պայմաններում, ինչի համար պետք է շնորհակալ լինենք հենց նրանց՝ մեր հերոսներին: Թե՛ 22 տարի առաջ և թե՛ այսօր Հայաստանն ու Արցախը պարտական են իրենց զավակներին, որոնք օրնիբուն սահմանին կանգնած հսկում են հայրենիքի անդորրը: Ուղիղ 22 տարի առաջ մեր ղարաբաղյան հերոսներն արիաբար կռվել են, որպեսզի հետ վերադարձնեն մեր պատմական անցյալից մի կտոր՝ Շուշին: Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը: Իսկ մեզ մնում է հպարտանալ, վառ պահել մեր հերոսների հիշատակը և լինել նրանց արժանի հետևորդներ: 

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...