Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Օժտված երեխաների «Քվանտ-2014»  մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014թ. մայիսի 9-ին՝ ժամը 10:00-ին 07.05.2014

Օժտված երեխաների «Քվանտ-2014» մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014թ. մայիսի 9-ին՝ ժամը 10:00-ին

Սկսած 1996 թ.-ից՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:

Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզից՝ 6, 7, 8, 9 -րդ դասարաննցիներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր: 

Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:

Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ միայն Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլև հանրապետության շրջաններից եկած պատանիները:

Մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից  անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում: 

Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես են գալիս ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Հետագայում նրանց մեծ մասը ուսումը շարունակում է աշխարհի առաջատար համալսարաններում (նրանց  ցուցակը գտնվում է այս էջի աջ մասում):

Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով,  իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ)) հոսքը: Օժտվածների մրցույթում հաղթած աշակերտները վարժարանում ՄԲ ծրագրով ուսուցումը շարունակելու դեպքում նույնպես կունենան արտոնություններ:

Օժտված երեխաների «Քվանտ-2014»  մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014թ. մայիսի 9-ին՝ ժամը՝ 10:00-ին: Բանավոր քննությունը կանցկացվի մայիսի 11-ին:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...