Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտի» հյուրն է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը 04.05.2014

«Քվանտի» հյուրն է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը

Ապրիլի 29-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալեցինք Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանատան կրթական/մշակութային ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին: Դեսպանին սպասում էինք վարժարանի ռեսուրս-կենտրոնում: Պարոն Հեֆերնը շրջեց կենտրոնի լաբորատորիաներով, այնուհետև ծանոթացավ վարժարանի գործունեությանը: Նրան հատկապես ուրախացրեց այն հանգամանքը, որ վարժարանը, հանդիսանալով Միջազգային բակալավրիատի համակարգի առաջին հայկական դպրոցը, 2013 թ.-ին փայլուն արդյունք է ցուցաբերել. ծրագրի առաջին 12 շրջանավարտները բարձր ավարտական գնահատականներով հրավերներ են ստացել աշխարհի առաջատար համալսարաններից: Նա նաև բարձր գնահատեց վարժարանի անցած ուղին և այն փաստը, որ «Քվանտը» ՀՀ  կրթական ոլորտում հանդես է գալիս մի շարք նորարարություններով (վիրտուալ լաբորատորիաներ, էլէկտրոնային ձեռնարկներ, տարրական դպրոցի ինֆորմատիկա և այլն): Հանդիպմանը մեծ ոգևորությամբ սպասում էին նաև վարժարանի ավագ դպրոցի սաները: Վերջիններիս հետ հանդիպումը կայացավ ընթերցասրահում: Դեսպան Հեֆերնը զրուցեց աշակերտների հետ տարբեր թեմաներից, ունկնդրեց նրանց հարցերն ու սիրով պատասխանեց դրանց: Մեր սաներին ոգևորեց դեսպանի անմիջականությունը: Զրույցն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Դեսպան Հեֆերնը մի շարք օգտակար խորհուրդներ տվեց նոր կյանք մտնող քվանտականներին՝ սեփական երկրին օգտակար լինելու համար: Այս առումով նա մատնանշեց և խիստ կարևորեց վարժարանում գործող Միջազգային Բակալավրիատի  «Դիպլոմա» ծրագիրը և դրա շրջանակներում իրականացվող CAS (creativity, action, service)  նախագծերը: Հանդիպման ավարտին դեսպանը նկատեց. «Դուք երջանիկ եք, որ ունեք նման աշակերտներ, իսկ աշակերտներն էլ երջանիկ են, որ սովորում են նման միջավայրում»: Վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն իր երախտագիտությունը հայտնեց դեսպանատան հետ համագործակցության և դեսպանի այցելության համար: Դեռևս մեկ տարի առաջ «Քվանտ» վարժարանը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական և մշակութային կցորդ Շոն Օ՛Հարային, ինչի արդյունքում «Քվանտը» դարձավ առաջին դպրոցը Հայաստանում, որին դեսպանատունն ընդգրկեց «Fulbright english teaching assistant»  ծրագրում: Արդեն նախորդ տարվա սեպտեմբերից ծրագրի մասնագետ Դեյվիդ Գարսիա Էստրադան սկսեց իր աշխատանքը «Քվանտ» վարժարանի սաների հետ: Դեսպան Ջոն Հեֆերնը վարժարանից հեռացավ բավականին տպավորված: Հուսով ենք, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:
Լուսանկարներն այստեղ. https://www.facebook.com/media/set/?set=a.696524967094053.1073741862.116864261726796&type=1

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...