Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Երբ համատեղվում են հաճելին և օգտակարը 03.05.2014

Երբ համատեղվում են հաճելին և օգտակարը

«Քվանտ» վարժարանի փորձառու մանկավարժները միշտ էլ աչքի են ընկել երեխաներին դասապրոցեսի մեջ ներգրավելու իրենց հմտությամբ: Այս առումով բացառիկ չէր նաև 11-5 դասարանի ապրիլի 26-ի անգլերենի դասը: Դասի թեման էր «Արվեստի հրաշագործ ուժը», իսկ անցկացման վայրը` Հայաստանի ազգային պատկերասրահը: Այս հրաշալի մտահղացման հեղինակը բոլորիս կողմից շատ սիրված անգլերենի ուսուցչուհի ընկեր Արմենուհին էր, ում մեծապես օգնեցին նաև դասարանի դասղեկ Հ. Բայրամյանը և անգլերենի ուսուցչուհի Լ. Բաղդասարյանը: Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իրեն հոգեհարազատ արվեստագետի կյանքի հետաքրքիր դրվագները, ինչպես նաև նկարչի հանրահայտ գործերը`իր ընկերներին ուղեկցելով արվեստի կախարդական աշխարհ: Այդ դասին չկային աշակերտներ և ուսուցիչներ. բոլորս էլ և' աշակերտ էինք, և' ուսուցիչ: Ամեն ինչ կատարյալ էր. երկու ժամ արվեստի աշխարհում` հայ, ռուս և եվրոպացի նկարիչների ոգեշնչող կտավներով շրջապատված: Սակայն ինչպես յուրաքանչյուր դաս, այս դասը ևս ավարտվեց, իսկ վերջում բոլորս լցված էինք մեծ բավականությամբ: Վստահ եմ, որ այս դասի անմոռանալի տպավորությունները դեռ երկար կմնան բոլորիս սրտերում: Նյութը պատրաստեց 11-5 դասարանի աշակերտուհի Սիլվա Հակոբյան

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...