Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ 30.04.2014

Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը, ուսուցչական անձնակազմը և տնօրինությունը շնորհավորում է վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Սրտանց ցանկանում ենք նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և գիտական հաջողություններ: Ա. Սիմոնյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1991թ. պաշտպանել է գիտական ատենախոսություն` «Թանգարանաշինությունը Հայաստանում 1920-30-ական թթ» թեմայով և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Ունի 20 տարվա մանկավարժական ստաժ, որից 17-ն աշխատում է «Քվանտում»: Հայաստանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող է, գիտական 28 հոդվածի հեղինակ: Մասնակցել է միջազգային կրթական մի շարք ծրագրերի: 2010-2011 թթ. Իրականացրել է «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը: Ա. Սիմոնյանի ունեցած ավանդը մեծ է ոչ միայն վարժարանի պատմության ամբիոնում, այլև վարժարանի կողմից իրականացվող կազմակերպչական, սաների դաստիարակության գործընթացում: 2013 թ.-ին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է  ՊՆ «Վազգեն Սարգսյան» ոսկե մեդալով:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...