Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի 23.04.2014

Մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի

Վաղն ապրիլի 24-ն է, հայկական օրացույցի ամենասև էջը: 99 տարի առաջ հայ ազգ ապրեց իր պատմության արյունալի դեպքերից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: Եվ մենք այսօր պահանջատեր ենք, չենք լռելու, մինչև ամբողջ աշխարհը չդատապարտի այդ ոճրագործությունը: Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր մոմավառություն: Ինչպես մոմի լույսերը, այնպես էլ մեր ձայնը պետք է բարձրաձայնի հայոց պահանջատիրությունը: Աշակերտներն իրենց քայլով լուսավորում էին անցյալի մութ դեպքերը, որը պետք է հատուցվի: Սա՛ է մեր պահանջը և այն վառ կմնա, քանի դեռ մենք կանք, քանի դեռ մենք հայ ենք:

 

                       «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...