Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Եվս մի հետաքրքիր նախաձեռնություն 19.04.2014

Եվս մի հետաքրքիր նախաձեռնություն

«Քվանտ» վարժարանի ուսումնադաստիարակչական աշխատանքների մեջ առանձնահատուկ տեղ ունեն այցելությունները տարբեր տեսարժան վայրեր, պատմամշակութային հաստատություններ։ Նմանատիպ մի նախաձեռնությամբ հանդես եկավ 11–րդ դասարանի դասղեկ Գայանե Եղոյանցը՝ ֆիզմաթ հոսքի մի խումբ աշակերտների տանելով «Շենգավիթ» թանգարան։ Աշակերտները մեծ պատրաստակամությամբ ու հետաքրքրությամբ էին ծանոթանում այդ հնավայրին։ Նրանց գրավեց հատկապես Շենգավիթի տաճարական շինությունը, որը պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի հավաստմամբ 2012-ի ամենակարևոր հայտնագործությունն է ու բաղկացած է եղել կենտրոնական պաշտամունքային սենյակից և նրան կից կառույցներից: Դրանց միայն մի մասն է պեղվել։ Երեխաները տպավորված էին նաև պեղումների արդյունքում ճարտարապետական և հնագիտական տեսանկյունից հայտնաբերված լուրջ նյութերով: Նրանց զարմացրեց այն, որ տաճարը այդքան լավ վիճակում է։ Աշակերտների մեծ հետաքրքրասիրությամբ ու լուրջ վերաբերմունքով տպավորված էին նաև հնավայրի աշխատակիցները։ Վարժարանի սաները վերադարձան խոր տպավորություններով և այն գիտակցումով, որ անկախ մասնագիտությունից ու նախասիրություններից՝ յուրաքանչյուր հայի համար սեփական ժողովրդի պատմության իմացությունը և պատմական արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքը անհրաժեշտություն է։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...