Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկնարկեց  «Կրթություն և կարիերա- էքսպո 2014» 14-րդ միջազգային ցուցահանդեսը 18.04.2014

Մեկնարկեց «Կրթություն և կարիերա- էքսպո 2014» 14-րդ միջազգային ցուցահանդեսը

Ապրիլի 16-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «Կրթություն և կարիերա- էքսպո 2014» 14-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է կրթական ծառայություններ մատուցող 74 հաստատություն, այդ թվում նաև «Քվանտ» վարժարանը: Ցուցահանդեսի այցելուներին «Քվանտը» սիրով ներկայացնում է իր առաջարկած կրթական ծրագրերը, այդ թվում նաև վարժարանի գլխավոր առավելությունները, ընդունելության կարգը (նաև Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի), օժտված երեխաների մրցույթի պայմանները, հայալեզու առաջին ռոբոտը, ինչպես նաև վարժարանի սաների կողմից պատրաստված այլ ռոբոտներ... Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ նման ցուցահանդեսները կարևորում է նրանով, որ հանդիպում են կրթությունն ու բիզնես ոլորտը, ինչն էլ տնտեսության զարգացման նախադրյալներից մեկն է: Իսկ ցուցահանդեսի գլխավոր գնահատականն այն երեխաների աշխուժությունն է, որոնք տաղավարից տաղավար վազելով այցեքարտեր և բուկլետներ են հավաքում: «Քվանտի» համեստ տաղավարում հյուրընկալեցինք պարոն Աշոտյանին: Վերջինս, քաջատեղյակ լինելով վարժարանի գործունեությանը, կրթության ոլորտում կատարած ներդրումներին, ձեռքբերումներին, նկատեց. «Դուք ավելի շատ աշխատում եք, քան ներկայացնում, փորձեք այս երեք օրը հակառակն անել»: Ցուցահանդեսի փակման արարողությունը կլինի ապրիլի 18-ին: Մինչ այդ սիրով սպասում ենք բոլորին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...