Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկնարկեց հետազոտական աշխատանքների պաշտպանությունը 03.04.2014

Մեկնարկեց հետազոտական աշխատանքների պաշտպանությունը

Դեռևս 2012 թ.-ին «Քվանտ» վարժարանը նախաձեռնեց հանրակրթական ոլորտում նախադեպը չունեցող ծրագիր. 5-11-րդ դասարաններում սովորող քվանտականները յուրաքանչյուր տարի, որպես ուսումնական գործընթացի անբաժանելի մաս, կատարում են հետազոտական աշխատանքներ իրենց նախընտրած առարկաներից: Ապրիլի 2-ին մեկնարկեց 2013-2014 ուստարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունը, որն իրականացվում է ըստ ամբիոնների՝ համաձայն նախապես կազմված ժամանակցույցի: Անաչառ հանձնաժողովը գնահատում է կատարված աշխատանքի ոչ միայն բովանդային, այլև դիդակտիկ նյութերով հագեցվածությունը, ներկայացման ձևը և այլն: Վարժարանի բոլոր սաները, բացառությամբ ավարտական դասարաններում սովորող աշակերտների, մինչև ապրիլի 14-ը ներառյալ կպաշտպանեն իրենց կատարած աշխատանքները: Սա եզակի հնարավորություն է դեռևս 5-րդ դասարանից գիտահետազոտական աշխատանքի կատարման փորձ ձեռք բերելու, իսկ բարձր դասարաններում՝ հետազոտական լուրջ աշխատանքներ կատարելու: Ի դեպ, վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի սաները հետազոտական աշխատանքները կատարում են անգլերեն լեզվով:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...