Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ուշադրություն 20.03.2014

Ուշադրություն

Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա հանդիպում Շեֆիլդի համալսարանի միջազգային մարքեթինգի տնօրեն Գրիգորի Դիկայոսի և միջազգային գծով աշխատակից Լիլիթ Շահզադեյանի հետ: Հանդիպմանը մասնակցելու համար նախապես գրանցվել ընդունարանում: Կարող են մասնակցել 11-րդ և 12-րդ դասարանների տնտեսագիտական, ֆիզմաթ և հումանիտար հոսքերի աշակերտները:

 

Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ, ՍԻԹԻ քոլեջ

 

Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետը գտնվում է Հունաստանի Սալոնիկի քաղաքում: Յուրօրինակ մի կամուրջ հանդիսանալով Միացյալ Թագավորության եւ Հարավ-արևելյան ու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների միջեւ, այն ուսանողներին ընձեռում  է ունիկալ հնարավորություն սովորել տվյալ տարածաշրջանում և միաժամանակ ստանալ բարձրակարգ բրիտանական կրթություն Շեֆֆիլդի համալսարանից: Սիթի Քոլեջը հանդիսանում է  Շեֆֆիլդի համալսարանի  վեցերորդ ֆակուլտետը և միակն է, որ գտնվում է Բրիտանիայի սահմաններից դուրս: Այն հանդիսանում է համալասարանի անբաժանելի մասը:  Առաջին անգամ է, երբ մի քոլեջ, որը գտնվում է Միացյալ Թագավորության սահմաններից դուրս, դառնում է բրիտանական համալսարանի մաս և նրա ֆակուլտետ. նման երեւույթը եզակի է միջազգային կրթական չափանիշների համար: Որակյալ բարձրագույն կրթության տրամադրման գործընթացում Սիթի Քոլեջի այս աշխատանքային կարգավիճակը երկու հաստատությունների միջև ձևավորված երկարաժամկետ և բացարձակապես հաջողակ համագործակցութան արդյունք է, և պարգև ոչ միայն Հունաստանում, այլև ամբողջ Հարավ-արևելյան ու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում:   Հունաստանում գտնվող համալսարանական քաղաքի միջոցով Սիթի Քոլեջը առաջարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի մի շարք ծրագրեր բիզնեսի ուսումնասիրման, համակարգչային գիտելիքների և հոգեբանության ոլորտներում, ինչպես նաև Շեֆֆիլդի համալսարանի դիպլոմ ստանալու հնարավորություն: Այն նաև առաջարկում է հեղինակավոր Գործադիր MBA (Բիզնեսի Կառավարման Մագիստրոս) ծրագիրը, որը մշակված է այսօրվա այն ղեկավարների համար, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց գիտելիքների և հմտությունների մակարդակը, սակայն հնարավորություն չունեն ընդհատելու իրենց աշխատանքը: Գործադիր MBA ծրագիրը նաեւ առաջարկվում է Հունաստանում և Արևելյան Եվրոպայի մյուս երկրներում. Սիթի Քոլեջի ակադեմիական աշխույժ համայնքը բաղկացած է ավելի քան 15 երկրներից ժամանած ուսանողներից և բարձրորակ դասախոսական անձնակազմից: Մշակույթների և անհատների նման յուրօրինակ խառնուրդը էլ ավելի է արժեքավորում Սիթի/Շեֆֆիլդի համընդհանուր փորձառությունը կրթական բնագավառում` այն դարձնելով իսկապես եզակի միջազգային մթնոլորտ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...