Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ճիշտ խնամենք մեր ատամները 19.03.2014

Ճիշտ խնամենք մեր ատամները

Առողջ ատամնաշարը վկայում է բերանի խոռոչի ճիշտ խնամքի մասին: Խնամել պետք է ատամները, լնդերը, լեզուն: Խնամքի համար նախատեսված ատամի մածուկը ցանկալի է, որ լինի ատամի էմալը խնայող, խորհուրդ չի տրվում մշտապես օգտագործել սպիտակեցնող և ֆտոր պարունակող մածուկներ: Խնամքի հաջորդ պարագան ատամի խոզանակն է: Նախընտրելի են միջին փափկության խոզանակները, որոնք պետք է փոխել 3 ամիսը մեկ: Պետք է ունենալ նաև հատուկ այդ նպատակի համար նապատեսված ատամնաթել (ֆլոսս): Անհրաժեշտ է ատամները լվանալ օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ ուտելուց հետո. վերին ատամնաշարը լվանալիս մածուկով խոզանակը պետք է տանել վերևից ներքև, իսկ ստորին ատամնաշարը լվանալիս՝ ներքևից վերև: Անհրաժեշտ է մաքրել նաև ատամների հորիզոնական մակերեսները: Զգուշությամբ պետք է մաքրել լնդերը՝ հեռացնելով նրանց վրա հավաքված փառը, իսկ հետո՝ նաև լեզվի փառը: Այս ամբողջը պետք տևի 3 րոպե: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ատամի մածուկը թողնում է իր ազդեցությունը ատամնափառի վրա, որից հետո պետք է ողողել բերանի խոռոչը՝ աշխատելով կուլ չտալ ատամնամածուկի փրփուրը, որը տհաճ է և վնասակար: Ատամների միջև մնացած սննդի մնացորդները հեռացվում են ատամնաթելով: Եթե որևէ պատճառով հնարավոր չէ լվանալ ատամները, ապա պետք է կատարել ողողում (հնարավորության դեպքում՝ ողողման գելով): Եթե դա էլ հնարավոր չէ, կարելի է մաստակ օգտագործել: Ատամները կարող են վնասվել ոչ ճիշտ սնունդ օգտագործելուց. նորմայից ավելի թթուներ, քաղցրավենիք, աղ, գազավորված ըմպելիքներ, էկոլոգիապես ոչ մաքուր ճարպեր, սննդային տարբեր փոխարինիչներ, հավելումներ և այլն: Վնասակար է նաև տաք ուտեստներից անմիջապես հետո խմել սառը ջուր, հյութեր կամ ուտել, օրինակ, մրգեր, պաղպաղակ և այլն: Մեխանիկական վնասվածքները հիմնականում կախված են մեզնից. չի կարելի ատամների միջև մնացած սննդի մնացորդները հեռացնել ասեղներով, չի կարելի ատամներով կոտրել ընդեղեն և այլն: Եվ, իհարկե, անհրաժեշտ է տարին երկու անգամ և ըստ անհրաժեշտության այցելել ատամնաբույժին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...