Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ինֆորմատիկայի դասը «Քվանտ» վարժարանում 17.03.2014

Ինֆորմատիկայի դասը «Քվանտ» վարժարանում

Մարտի 13-ին Արամուսի միջնակարգ դպրոցի մի շարք աշակերտներ ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդուհի Վարդանյանի ուղեկցությամբ «Ինֆորմատիկայի շաբաթ» ծրագրի շրջանակներում այցելել էին «Քվանտ» վարժարանի ռեսուրս-կենտրոն: Նախ աշակերտները ծանոթացան վարժարանի կառուցվածքին, դիտեցին վարժանի պատմությունը ներկայացնող ֆիլմ, նրանց ոգևորեց հատկապես «Քվանտի» օժտված երեխաների ձեռքբերումները, ինչպես նաև Հայաստանի առաջին Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտների հաջողությունները: Այնուհետև երեխաները հնարավորություն ունեցան շրջելու  լաբորատորիաներով: «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցչուհի Կարինե Դեղոյանը Արամուսի մեր հյուրերի հետ «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրի շրջանակներում անցկացրեց մասնագիտական դաս, աշակերտները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսեցին ուսուցողական դասը, որից հետո իրենց բազմաթիվ հարցերն ուղղեցին Կ. Դեղոյանին: Մեր փոքրիկ հյուրերը վարժարանից հեռացան մեծ տպավորություններով՝ իրենց հետ տանելով նաև նոր գիտելիքներ ինֆորմատիկա առարկայից:Լուսանկարները՝https://www.facebook.com/media/set/?set=a.671824392897444.1073741860.116864261726796&type=1

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...