Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Դպրոցականների սնունդն ու առաջադիմությունը 06.02.2014

Դպրոցականների սնունդն ու առաջադիմությունը

Բոլորն էլ գիտակցում են, որ ապահով ապագա ունենալու համար երեխային անհրաժեշտ է լավ կրթություն, գիտելիքների պաշարվստահելի մասնագիտություն: Դրա համար, հատկապես հայ ծնողներըջանք ու եռանդ չեն խնայում: Որպես ավանդ ներդնելով  իրենց ողջ կենսական ուժն ու ֆինանսական կարողությունները՝ ծնողն ակնկալում է արդյունք և փոխհատուցում՝ մոռանալով մի շատ կարևոր ԲԱՅՑ-ի ՝ երեխայի  առողջության և կենսունակության  մասին: Մտահոգվելով սեփական  երեխայի ապագայով՝ շատ ծնողներ գերազանցապես  կարևորում են տարբեր առարկաների դասապատրաստումներ՝ ամենևին  ուշադրություն չդարձնելով երեխաների ֆիզիկական ակտիվությանը (շատ հաճախ դրան արդեն ո'չ ժամանակ է մնում, ո'չ ֆինանսներ): Դասապատրաստման վազքի մեջ հաճախ ուշադրությունից դուրս է մնում  նաև երեխայի սնունդը :

     Գուցե ոմանք զարմանան, բայց առողջ սնունդը ոչ միայն երեխայի առողջության  գրվական է ,այլև սերտորեն փոխկապակցված է առաջադիմության  հետ: Որքան ճիշտ  է սնվում երեխան, այնքան բարձր են նրա մտավոր առաջադիմության հնարավորությունները: Երեխայի ճիշտ կամ սխալ սնունդ ասելով՝ հասկանում ենք քանակական, ու որակական հատկանիշները` սննդի թարմությունն ու անվտանգությունը,առողջարար    բաղադրիչները,  ինչպես նաև ճիշտ ժամերին մատուցման փաստը:

******

Սկսենք նախաճաշից, որն, ըստ էության, ամենամտահոգիչն է սննդաբանների համար, քանի որ դրան ամենաքիչն են ուշադրություն դարձնում ծնողները, իսկ իրականում հենց դա է օրվա սննդի կարևորագույն մասը, որն ապահովում է ուղեղի բջիջների լավ աշխատանքը:

Ինչո՞ւ ուտել.

Սննդի  ու առաջադիմության կապը հաստատելու համար շատ աշխատանքներ են կատարվել: Դրանցից մեկը արվել է ԱՄՆ-ում` մոտ 21,000 տարբեր ազգության, տարբեր սոցիալական խավի երեխաների շրջանում, և տևել է  մի քանի տարի՝ սկսած նրանց մանկապարտեզ հաճախելու տարիքից մինչև 3-րդ դասարան: Երեխաների առաջադիմությանը հետևում և գնահատում էին ուսուցիչները:

Ուսումնասիրությունը հաստատեց, որ այն երեխաները, ովքեր օգտագործում են առողջ և չափավորված սնունդ, հատկապես ճիշտ ընտրված նախաճաշ,  ավելի ընկալունակ են, նրանց ճանաչողական ունակությունը և մտավոր կարողությունները տարեկիցներից ակնհայտորեն ավելի բարձր են, իսկ անառողջ սնունդ օգտագործող երեխաների մտավոր դաշտը շատ ավելի սահմանափակ է: Աշխատանքը ցույց տվեց, որ նախաճաշած աշակերտները արագ կողմորոշվում են , սակավ ագրեսիվ են , ավելի ուրախ են: Փաստորեն, առավոտյան ճիշտ ընտրված նախաճաշը բարձրացնում է երեխայի ընկալունակությունը, լավացնում է ինքնազգացողությունն ու տրամադրությունը, կարգորում է վարքը:

Այստեղ միշտ ծագում է հաջորդ հարցը. ի՞նչ ուտել նախաճաշին:

Աշխատեք երեկոյան նախապատրասել նախաճաշը, որպեսզի առավոտյան շատ ժամանակ չծախսեք: Խորհուրդ է տրվում  առավոտյան երեխաներին տալ ցածր յուղայնութուն ունեցող կաթնամթերք, մրգեր և բջջանյութով հարուստ սնունդ: Օրինակ՝

 • ավանդական վարսակի փաթիլներով և կաթով շիլան

• հատապտուղներով լցոնված յոգուրտ

 • ձու, հացով/նախընտրելի է 2րդ կարգի ցորենի ալյուրից թխված, կամ լավաշով/ և թարմ քամված հյութի հետ

 • պանրով բուտերբրոդ, նորից թարմ հյութի հետ

• թարմ մրգեր ու բանջարեղեն

 • կեքս կամ չորաբլիթ:

 Շատ հաճախ երեխան ուղղակի շտապում է և հրաժարվում ուտելուց: Այս դեպքում կարելի է սկսել կակաոյից կամ կաթից, որը նույնպես շատ սննդարար է, և խմելը շատ  ժամանակ չի պահանջում: Հետո աստիճանաբար կարելի է մեծացնել նախաճաշի ցուցակը :

Հիշե՛ք՝ երբ երեխան հաճախ է ուտում ֆաստ ֆուդ, քաղցր կամ տապակած սնունդ, նրա համային ռեցեպտորների զգայնությունը փոխվում է , և հետո երեխային դժվար է լինում առողջ սնունդ ուտել (այս դեպքում`ավելի քիչ աղի, պակաս յուղոտ և քաղցրը քիչ): Եղեք համբերատար, խորամանկ ու աստիճանաբար սովորեցրեք  երեխային նոր սննդակարգին:

Ամեն առավոտ տարբեր բաներ առաջարկեք ձեր երեխաներին: Մշտապես նույն սնունդը (ասենք, որոշ երեխաների համար տանջալի վարսակի փաթիլները) կարող է, հակառակը, գցել ձեր երեխայի տրամադրությունն ու փակել ախորժակը: Նույնիսկ ամեն օր տարբեր հաց գնելը կարող է երեխայի համար թարմության ու փոփոխության տպավորություն ստեղծել:

Հետևե'ք, որ երեխան ճաշի ժամին էլ սնվի, եթե դպրոցում է գտնվում: Նորից անհրաժեշտ մաս պիտի կազմեն մրգերն ու բանջարեղենը, ընկուզեղենը (ցանկալի է տաք ճաշեր), իսկ շատ քիչ մաս՝ քաղցրեղենը:

*****

Երեխայի առաջադիմությունն ապահովվում է ուղեղի բավարար սնուցմամբ և նյարդային բջիջների բավարար աշխատանքով: Այս երկու գործընթացներն էլ քիմիական բնույթ ունեն և պայմանավորված են որոշակի քիմիական միացությունների առկայությամբ, իսկ այդ միացությունները մարդ ստանում է սննդի միջոցով: Այսինքն`ինչպես կաշխատի ուղեղը, ուղղակի կապված է , թե ինչ եք ուտում Դուք:

Եվ այսպես, տեսնենք ինչ հիմանական սննդանյութեր են անհրաժեշտ և` որ սննդամթերքներն են դրանք պարունակում:

 

Սպիտակուցներ

Երեխաների ճանաչողական կարողություններին խթանող սննդամթերքներից են սպիտակուց  պարունակող մթերքները՝ միս, կաթնամթերք, ձկնեղեն, ձու, լոբեղեն, ընկուզեղեն: Եթե սպիտակուցային պահանջը չի ապահովվում, երեխայի առաջադիմությունն ընկնում է, անտարբերություն է առաջանում, պասիվություն և թմրածություն է նկատվում:

 

Երկաթ

Երեխաների մոտ երկաթի  պակասը բերում է ուշադրության անկման, ինչպես նաև հիշողության վատթարացման: Երկաթի ամենհաստատուն աղբյուրը տավարի միսն է :

Ցինկ

Տասնյակ հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ սննդակարգում ցինկի պակասը ազդում է հիշողության վրա, դանդաղեցնելով ուղեղի՝ ինֆորմացիան վերհիշելու ֆունկցիան: Ցինկ շատ կա ծլացրած ցորենի, ցորենի թեփի, արևածաղիկի և դդումի սերմերի մեջ :

 

Բարդ ածխաջրեր

Ածխաջրեր կարելի է ստանալ ամբողջական հացահատիկներից, մրգերից, բանջարեղենից: Սրանցից ուղեղը ստանում է գլյուկոզայի, հետևաբար էներգիայի պաշար: Ածխաջրերը օգնում են ուղեղին հեշտորեն կլանել սերոտոնինի վերածվող տրեպտոֆանը, որը կարևոր էախորժակի, քնի, հիշողության, սովորելու, մարմնի ջերմաստիճանի կարգավորման, տրամադրության, վարքի դրսևորման, սրտանոթային համակարգի աշխատանքի, մկանային, էնդոկրինի համակարգի կարգավորման համար:

Օմեգա – 3

Ուղեղի լավ սնուցման համար անհրաժեշտ են նաև որոշ տեսակի ճարպեր: Դրանցից կարևորագույնը Օմեգա – 3 ճարպաթթուն է: Օմեգա – 3  - ը օգնում է նաև իմունային համակարգի ամրացմանը, ապահովում է լավ տրամադրություն, զերծ է պահում ընկճախտի բերող մտքերից: Օմեգա-3-ի մեծ պաշար կարելի է գտնել յուղոտ ծովային ձկնեղենի մեջ, կտավատի զեթի , ընկուզեղենի մեջ:

 

Վիտամիններ և հանքային նյութեր

Վիտամինները ր հանքային աղերը կարևոր են ինչպես նորմալ ֆիզիակական աճի, այնպես էլ `մտավոր աշխատանքի համար:Ամենաշատ վիտամիններ և հանքային աղեր պարունակում են բանջարեղեն, մսեղենը , կաթնամթերքը , ձուն :

****

Երբ պետք է անհանգստանալ

Թաքնված վտանգներ

Փոքր հասակում ճարպակալումը կարող է հետագայում դառնալ 2րդ կարգի դիաբետի, բարձր արյան ճնշման (հիպերտոնիա), լյարդի ճարպակալման, քնի ժամանակ անսպասելի շնչարգելության, ասթմայի և դեպրեսիայի պատճառ:

Հնարավոր է, որ երեխայի քաշի ավելացումը արդեն դուրս է մնացել ծնողների վերահսկողությունից: Այս դեպքում, եթե արդեն կա ավելորդ քաշ ու դրա հետ մեկտեղ նկատվում են այս ախտանիշները, ծնողները պետք է անմիջապես անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն:

Ընկճախտ: Այս տարիքում առավել վտանգավոր է, քանի որ գեր երեխան, որ դեռ ինքնահաստատվելուց շատ հեռու է, չձևավորված գիտակցությամբ և երերուն էմոցիոնալ դաշտով, ցածր ինքնագնահատականով դառնում է նաև տարեկիցների ծաղրի թիրախ: Պայքարը գնում է արդեն երկու ճակատով՝ մի կողմից տարեկիցների դեմ, մյուս կողմից՝ ինքն իր:

• Տարեկիցների հետ վազվզելիս, խաղալիս դժվարություններ՝ հոգնություն շնչահեղձություն: Դրանք կարող են սկսվող ասթմայի նշաններ լինեն:

Ցավեր առհասարակ շարժվելիս: Ծանր քաշի պատճառով հոդերի դեֆորմացիայի նշան Է:

Գիշերային խռմփոց: Հաճախ գիրության պատճառով առաջացած շնչառական խնդիրները դառնում են շնչահեղձության ու անքնության պատճառ:

• Վզի շրջանում մաշկի գույնի մգանալը կարող է շաքարախտի բոթ լինել:

Իհարկե, միշտ էլ լավ է նախապես՝ ծնված օրվանից (ինչու չէ`նաև սաղմնային կյանքից սկսած), մտածել և հոգ տանել երեխայի սննդի և առողջության մասին: Իսկ եթե հարցն արդեն վերահսկողությունից դուրս է մնացել և լուրջ բնույթ  ստացել, պետք է առավել զգոն ու ուշադիր լինել,անհրաժետշության դեպքում դիմել բժշկի:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...