Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները ՀՀ Նախագահի նստավայրում 17.01.2014

Քվանտականները ՀՀ Նախագահի նստավայրում

2014 թվականի հունվարի 17-ը դեռ երկար կհիշեն վարժարանի ավագ դպրոցի այն 25 աշակերտները, ովքեր, վերջին մեկ տարին կիրառվող կարգի համաձայն, հյուրընկալվել էին ՀՀ նախագահի նստավայրում: Խումբը ղեկավարում էր «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանը:

Շուրջ 1.5 ժամ տևած էքսկուրսիան սկսվեց ՀՀ նախագահի ընտրության, լիազորությունների, գործունեության և աշխատանքային պայմանների մասին պատմող ֆիլմի դիտմամբ: Ապա իրականացվեց շրջայց ՀՀ նախագահի նստավայրի ողջ տարածքով` ընդգրկելով տարբեր նպատակների համար օգտագործվող սրահները` մեծ, փոքր, միջոցառումների, խորհրդակցությունների, սպիտակ, կապույտ, կանաչ, բրիֆինգի, բուխարու և այլ հանդիպումների համար նախատեսված անվանական սրահները: Առանձնապես տպավորիչ էին հայ ականավոր գեղանկարիչների այն բնօրինակ կտավները, որոնք Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից ի պահ էին տրված ՀՀ նախագահի նստավայրին և զարդարում էին սրահների պատերը: Միջանցքներում փակցված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` տարբեր երկրներ կատարած այցերի և հանդիպումների մասին պատմող մեծադիր լուսանկարները, իսկ հարակից երկու միջանցքներում ի ցույց էին դրված Հայաստանի Երրորդ Հանրապետության երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում ստացած նվերները, որոնք համարվում են պետական սեփականություն և համալրում են գործող ցուցափեղկերը: Ողջ էքսկուրսիայի ընթացքում մեզ ուղեկցում և հագեցած բացատրություններ էր տալիս Վարդուհի Մկրտչյանը, որին շատ շնորհակալ ենք: Անչափ շնորհակալ ենք նաև փորձագիտական-վերլուծական վարչության պետ պ-ն Արկադի Խաչատրյանին, ով իր ելույթով շատ գեղեցիկ և իմաստուն ավարտ ապահովեց մեր հանդիպման համար:

Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 12:30: Մենք դուրս եկանք ՀՀ նախագահի նստավայրից և կրկին բռնեցինք դեպի §Քվանտ¦ բերող ճանապարհը: Երևի խմբում եղան մարդիկ, ովքեր իրենց առջև նպատակ դրեցին տարիներ անց վերստին բռնել Բաղրամյան 26 հասցե տանող ճանապարհը` ՀՀ նախագահականում աշխատանքի անցնելու նպատակով: Թող իրագործվեն նրանց երազանքները, իսկ այս հանդիպումը թող դառնա այդ երազանքների կենսագործման իրական հիմքը:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...