Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրինության ամանորյա ողջույնի ուղերձը 31.12.2013

«Քվանտ» վարժարանի տնօրինության ամանորյա ողջույնի ուղերձը

Հարգելի՛ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ

Վարժարանի տնօրինությունը սիրով և սրտանց շնորհավորում է բոլորին՝ Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի կապակցությամբ:

Տարեմուտի օրերին հարկ է վերստին անդրադառնալ անցնող տարվա ընթացքում արված գործերին, հպարտանալ ունեցած ձեռքբերումներով, մտորել բացթողումների և դժվարությունների շուրջ՝ հետագայում դրանցից խույս տալու նպատակով:

Աշխատանքային 22-ամյա արգասաբեր ուղի անցած «Քվանտի» համար անցնող տարին ևս լի էր բազմաթիվ հաջողություններով, ուսումնադաստիարակչական ոլորտում ունեցած տարատեսակ նվաճումներով, որոնց շրջանակը սկսվում է հենց «Քվանտից» և ձգվում մինչև հեռավոր Եվրոպա, Ասիա և Ամերիկա՝ ապահովելով քվանտականներին ազգային և միջազգային բազմաթիվ և բարձրակարգ պարգևներով:

Այսօր «Քվանտի» բազմաթիվ շրջանավարտներ իրենց բարձրագույն կրթությունն են ստանում և մասնագիտական հմտություններն են խորացնում աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններում:

Մեր բոլոր աշակերտներին, նախկին սաներին և գործընկերներին նոր տարում մաղթում ենք՝

Քաջառողջություն,

Վստահություն իրենց ուժերի հանդեպ,

Անսպառ եռանդ,

Նվիրվածություն իրենց սրբազան գործին,

Տոնական տրամադրություն ողջ տարվա ընթացքում:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...