Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականի երկօրյա շրջայցը աշխարհի 18 երկրում («Էթնիկ-էքսպո Քվանտ-2013») 28.12.2013

Քվանտականի երկօրյա շրջայցը աշխարհի 18 երկրում («Էթնիկ-էքսպո Քվանտ-2013»)

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին և 28-ին «Քվանտ» վարժարանի յուրաքանչյուր այցելու իսկապես կարող էր ունենալ նման հնարավորություն՝ մտնելով այս կամ այն դասասենյակը։ Աշխարհի տասնութ երկիր՝ ներկայացված նույն վայրում։ Ինքնատիպ նախաձեռնություն, որն այս անգամ ևս պսակվեց հաջողությամբ։ «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ «Էթնիկ-էքսպո» ամենամյա մրցույթ-ցուցահանդեսը, որի նպատակն է հայ աշակերտին հաղորդակից դարձնել տարբեր ազգերի մշակույթներին, ավանդույթներին, խոհանոցին, նպաստել աշխարհաքաղաղաքացու ձևավորմանը... Վարժարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մեջ իր ուրույն տեղն ունի «Էթնիկ-էքսպո» միջդասարանական մրցույթ-ցուցահանդեսը: Լինելով Միջազգային բակալավրիատի համակարգի առաջին դպրոցը Հայաստանում՝ «Քվանտում» էլ ավելի է կարևորվում «Էթնիկ-էքսպո» միջոցառումը, քանի որ ՄԲ ծրագրի գերագույն նպատակը համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականությունների ձևավորումն է: Աշխարհի տարբեր երկրների մշակույթին, ավանդույթներին և կենցաղին ծանոթանալու լավագույն եղանակներից մեկը «Էթնիկ-էքսպո» մրցույթ-ցուցահանդեսն է: Նախ` յուրաքանչյուր դասարանի համար վիճակահանությամբ ընտրվում է մի պետություն, որը ներկայացնելուն նախապատրաստվելու համար դասարանին տրվում է մոտ երկու ամիս ժամանակ: Այս ընթացքում երեխաները բազմակողմանիորեն ուսումնասիրում են ընտրված երկիրը, որպեսզի կարողանան այն ներկայացնեն տարբեր ասպեկտներով՝ խոհանոց, ազգային երաժշտություն, ավանդույթներ... Նախապես ձևավորված անաչառ հանձնաժողովը, հաշվի առնելով գնահատման չափանիշները, ընտրում է մրցույթի հաղթողներին՝ տարբեր անվանակարգերում: Վարժարանի դասասենյակները, որտեղ ամբողջ տարվա ընթացքում ակադեմիական կրթություն են ստանում վարժարանի սաները, ամբողջովին կերպարանափոխվել էին. լինելով յուրաքանչյուր դասասենյակում, իսկապես մեզ զգացինք Հնդկաստանում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Դանիայում, Վրաստանում, Մարոկկոյում, Ավստրալիայում... Հաղթող ճանաչվեց 10-4 դասարանը, որը ներկայացնում էր Մեքսիկան: Երկրորդ կարգի դիպլոմ ստացան 11-2 և 8-2 դասարանները, որոնք համապատասխանաբար ներկայացնոմ էին Հնդկաստանը և Իսպանիան: Երրորդ կարգի դիպլոմ ստացան 5-1, 6-1 և 10-6 դասարանները (Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա): Բացի գլխավոր կարգերից, ներկայացված էին նաև մի շարք անվանակարգեր, որտեղ հաղթող ճանաչվեցին. 
Լավագույն երգ – 5-2 դասարան (Ֆրանսիա)
Լավագույն պար – 7-2 դասարան (Վրաստան) 
Լավագույն ձևավորում – 9-3 (Մարոկկո) 
Լավագույն պաստառ – 10-2 (Բրազիլիա) 
Լավագույն հանդերձանք – 6-2 (Իրան) 
Ինքնուրույն աշխատանք – 9-1 (Ուկրաինա) 
Լավագույն բովանդակություն – 8-1 (Դանիա) 

Միջոցառման, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում անցկացրած բոլոր մրցույթների, օլիմպիադաների արդյունքները ամփոփվեցին տարեվերջյան մրցանակաբաշխության ժամանակ, որին ներկա էին վարժարանի տարբեր տարիների լավագույն շրջանավարտներ Հայկ Սարիբեկյանը, Արամ Չերքեզյանը, Ժիրայր Ավետիսյանը: Պետք է նշել, որ մրցանակային տեղերի չարժանացած դասարաններն էլ էին մեծագույն ոգևորությամբ պատրաստվել համավարժարանային այդ միջոցառմանը և պատշաճ ձևով ներկայացան։ Միջոցառման ավարտին գոհ էին բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, թե՛ ծնողները։ Բոլորի մեծ ջանասիրությունը, խանդավառությունը, պատշաճ ձևով ներկայանալու ձգտումը տվեցին ցանկալի արդյունք։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...