Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

«Քվանտ» վարժարանի պատմությունը

ուս. տարի Շրջանավարտների
ընդհանուր քանակը
«Քվանտ»-ի շրջանավարտների ընդհանուր քանակը
1991-1992 թթ. 21
1992-1993 թթ. 41
1993-1994 թթ. 52
1994-1995 թթ. 47
1995-1996 թթ. 76
1996-1997 թթ. 89
1997-1998 թթ. 92
1998-1999 թթ. 112
1999-2000 թթ. 113
2000-2001 թթ. 117
2001-2002 թթ. 97
2002-2003 թթ. 116
2003-2004 թթ. 111
2004-2005 թթ. 115
2005-2006 թթ. 114
2006-2007 թթ. 91
2007-2008 թթ. 110
2008-2009 թթ. 112
2009-2010 թթ. 91

2011 թ.

Մարտի 16-20-ը Մարինոյում (Հռոմ) «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը` որպես ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի անդամ, մասնակցում է այդ ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին: Համաժողովի ընթացքում նա առանձին հանդիպումներ է ունենում նաև ինստիտուտի գիտական խորհրդի անդամների հետ:

Ապրիլի 11-15-ը «Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան» և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Մալխասյանը, համաձայն Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից ստացված հրավերի, մեկնում է Մոսկվա: Այնտեղ նա մասնակցեց երիտասարդ գիտնականների «Լոմոնոսով-2011» միջազգային գիտաժողովի «Պատմություն» սեկցիայի «Ռուսաստանի պատմություն» ենթասեկցիայի աշխատանքներին` որպես հիմնական զեկուցող: Հարկ է նշել այն հանգամանքը, որ «Պատմություն» սեկցիայի աշխատանքների 165 մասնակիցների թվում «Քվանտի» «Պատվավոր սանը» միակ մասնակիցն էր ՀՀ-ից:

Վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Իշխան Հարությունյանը ապրիլի 27-ից մայիսի 3-ը մասնակցում է ֆիզիկայի ուսուցիչների միջազգային սեմինարին, որն անցկացվում էր Տրիեստում (Իտալիա):

Ապրիլի 14-ին վարժարանը ստանում է հավաստագիր և դառնում է առաջին ու միակ հայկական դպրոցն ամբողջ աշխարհում, որը հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ է:


Back to the list




Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...