Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...
«Քվանտ» վարժարանի պատմությունը
ուս. տարի
Շրջանավարտների
ընդհանուր քանակը
1991-1992 թթ.
21
1992-1993 թթ.
41
1993-1994 թթ.
52
1994-1995 թթ.
47
1995-1996 թթ.
76
1996-1997 թթ.
89
1997-1998 թթ.
92
1998-1999 թթ.
112
1999-2000 թթ.
113
2000-2001 թթ.
117
2001-2002 թթ.
97
2002-2003 թթ.
116
2003-2004 թթ.
111
2004-2005 թթ.
115
2005-2006 թթ.
114
2006-2007 թթ.
91
2007-2008 թթ.
110
2008-2009 թթ.
112
2009-2010 թթ.
91
2016
Քվանտականները տոնում են վարժարանի հիմնադրման 25-ամյակը...
Օգոստոսին վարժարան են այցելում ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը և «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է գտնվում նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը...
Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին շրջանավարտները փայլուն հանձնում են ավարտական քննությունները և սովորելու հրավերներ են ստանում աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից...
Հուլիսի 21-30-ը Վաշինգտոնում կայացած քիմիայի 44-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտի» սաներ Ալեքսեյ Գալոյանը և Դավիթ Չիթչյանը արժանանում են բրոնզե մեդալների...
Մարտի 16-20-ը Մարինոյում (Հռոմ) «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը` որպես ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի անդամ, մասնակցում է այդ ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին: Համաժողովի ընթացքում նա առանձին հանդիպումներ է ունենում նաև ինստիտուտի գիտական խորհրդի անդամների հետ ...
2010 թ.
Միջազգային օլիմպիադաներից ՀՀ բերված 7 մեդալներից 3-ին արժանանում են «Քվանտի» սաները: Ալ. Չատրչյանը և Հ. Տեփանյանը բրոնզե մեդալներ են շահում ինֆորմատիկայի միջազգային 22-րդ օլիմպիադայում, իսկ Վ. Գևորգյանը` բրոնզե մեդալ աստղագիտության միջազգային 15-րդ օլիմպիադայում ...
2009 թ.
Հայկ Սարիբեկյանը մաթեմատիկայի, Հայկ Գալստյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում արժանանում են բրոնզե մեդալների ...
2008 թ.
Վարժարանի աշակերտները գրավում են նորանոր բարձունքներ միջազգային օլիմպիադաներում: Հայկ Սարիբեկյանը աստղագիտության միջազգային օլիմպիադայում ստանում է բրոնզե մեդա ...
2007 թ.
Կանադական կառավարության CESO ծրագրի շրջանականերում վարժարան է այցելում կազմակերպության կամավոր խորհրդատու Ֆրեդ Սփեքենը. արդյունքում մշակվում է «Քվանտի» ներքին կառավարումը ճիշտ կազմակերպելու նախագիծ ...
2006 թ.
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ «Քվանտի» ամառային ճամբարում կազմակերպվում է ինֆորմատիկայի ամառային դպրոց-2006, որին մասնակցում են տարբեր երկրներից (ՌԴ, Վրաստան, Լիբանան), նաև Արցախից ժամանած աշակերտներ ...
2005 թ.
«Քվանտի» սան Վահե Մուսոյանը, մասնակցելով ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային, արժանանում է ոսկե մեդալի ...
2004 թ.
«Քվանտի» աշակերտները մասնակցում են աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների` արդյունքում վաստակելով 6 մեդալ ...
2003 թ.
Աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցում են աշակերտներ: Նրանցից 10–ը «Քվանտի» սաներն են, ովքեր շահել են հանրապետություն բերված 11 մրցանակներից-ը ...
2002 թ.
Վարժարան են այցելում ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, պրոռեկտոր, ակադեմիկոս Է. Չուբարյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ Յ.Վարդանյանը և Ս. Հարությունյանը ...
2001 թ.
«Քվանտի» սան Մկրտիչ Սողոմոնյանը ճանաչվում է 2001 ուստարվա դպրոցականների հանրապետական օլիմպիադաների բացարձակ հաղթող և արժանանում ԿԳՆ հատուկ մրցանակի ...
2000 թ.
«Քվանտի» սան Արեգ Մելիքսեթյանը մասնակցում է մաթեմատիկայի, իսկ Արեգ Բեկետովսկին` ինֆորմատիկայի դպրոցականների համաշխարհային օլիմպիադային ...
1999 թ.
Տիգրան Կտիկյանը երկրորդ անգամ արժանանում է մենդելևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի ...
1998 թ.
Քաղաքային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար վարժարանին շնորհվում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակը»: «Քվանտի» օլիմպիականները բացարձակ հաղթող են ճանաչվում նաև հանրապետական փուլում ...
1997 թ.
Վարժարանում սկսում են կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված դասավանդման մեթոդներ ...
News
1 - 20 of 27
First | Prev. |
12
|
Next |
Last
| All