Հայտարարություններ
Աշակերտական խորհրդի նորություններ
![]() |
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (ՀՏՀ) Ո՞րն է «Քվանտ» վարժարանի առաքելությունը: «Քվանտի» առաքելությունը կրթության քաղաքականության իրականացումն է, իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհի խնդիրներն են` ձևավորվել անհատ, ով կլինի. · հետաքրքրասեր · յուրահատուկ · գործուն · համագործակցող · հանդուրժող
Ի՞նչ նվաճումների է հասել «Քվանտ» վարժարանը` որպես հանրակրթության ոլորտի առաջատար: Տարիներ շարունակ «Քվանտը» մի շարք պարամետրերով պահպանում է իր` առաջատարի տեղը` 1. առաջին մասնավոր դպրոց, 2. հոսքային ուսուցմամբ առաջին դպրոց, 3.տարբեր առարկաների օլիմպիադաների արդյունքներով առաջատար դպրոցներից մեկը, 4.«Լոգո-միկրոաշխարհներ» առաջին հայալեզու ուսուցողական միջավայրը հայկական դպրոցներում ներդնող դպրոց, 5. ՄԲ համակարգի առաջին հայկական դպրոց...
Ո՞վ կարող է սովորել «Քվանտ» վարժարանում: Վարժարանում կարող է սովորել յուրաքանչյուր ոք, ով կրթված մարդ դառնալու մեծ ցանկություն ունի, պատրաստ է այդ նպատակին հասնելու համար հաղթահարելու բոլոր դժավորությունները և նվիրվելու կրությանը` բացահայտելով իր ունակությունները:
Ի՞նչ կտա ինձ «Քվանտ» վարժարանը: Եթե կարողանաք հաղթահարել բոլոր քննությունները, ժամանակին և խորությամբ յուրացնեք հանձնարարված նյութը, ապա կդառնաք համակողմանի ու բազմակողմանի զարգացած, հասարակության մեջ հարգված մարդ և հիմք կդնեք ձեր աշխատանքային հաջողություններին:
Ի՞նչ կարգավիճակ ունի «Քվանտ» վարժարանը: «Քվանտ» վարժարանը առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է Հայաստանում (ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզիա N00, 1991թ.), որի շրջանավարտները ստանում են ՀՀ պետական ատեստատ, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները` նաև միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ:
Վարժարանում ի՞նչ դասարաններ են գործում: «Քվանտ» վարժարանում գործում են հանրակրթական տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9–րդ դասարաններ), ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) և Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» (International Baccalaureate® Diploma) երկամյա ծրագրով ուսուցմամբ դասարաններ :
Ինչպե՞ս է իրականացվում ուսումնական գործընթացը: Վարժարանում ուսուցումը կազմակերպվում է կիսամյակներով: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում աշակերտները հանձնում են ստուգարքներ, իսկ վերջում` քննություններ:
Ո՞րն է վարժարանում ուսուցման լեզուն: «Քվանտ» վարժարանում ուսուցման լեզուն ՀՀ պետական լեզուն` գրական հայերենն է: ՄԲ «Դիպլոմա» ծրագրով ուսուցումը իրականացվում է անգլերենով:
Որոն՞ք են վարժարանի մասնագիտական ուղղությունները: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, պատմաբանասիրական, իսկ 11-րդ դասարանում` նաև Միջազգային բակալավրիատը:
Ի՞նչ առարկաներ են դասավանդվում «Քվանտ» վարժարանում: Վարժարանում դասավանդվում են հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված բոլոր առարկաները` հավատարիմ մնալով հանրակրթական ծրագրի պահանջներին: Զուգահեռաբար օգտագործվում են նաև վարժարանի` պետականորեն հաստատված հեղինակային ծրագրերը:
Ի՞նչ դասագրքերով են դասավանդվում «Քվանտ» վարժարանում: Վարժարանում դասավանդվում են ինչպես պետական հանրակրթական դպրոցների համար նախատեսված դասագրքերով, այնպես էլ լրացուցիչ, այդ թվում նաև վարժարանի ջանքերով ստեղծված դասագրքերով:
Ովքե՞ր են դասավանդում «Քվանտ» վարժարանում: Վարժարանում աշխատում է շուրջ 90 մանկավարժ, որոնցից շատերը գիտության թեկնածուներ են: Նրանց մի մասը միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում: Ուսուցիչների մանկավարժական աշխատանքը կազմակերպվում է ըստ առարկայական ամբիոնների:
Լրացուցիչ ի՞նչ դասընթացներ են կազմակերպվում վարժարանում: Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: 5-9-րդ դասարանների օգնության կարիք ունեցող աշակերտների համար գործում են դասապատրաստման անվճար խմբեր:
Վարժարանը իր աշակերտներին ապահովու՞մ է փոխադրամիջոցով: Քանի որ վարժարանը գտնվում է տրանսպորտային հանգույց հանդիսացող Գարեգին Նժդեհ հրապարակի հարևանությամբ և հասանելի է քաղաքի բոլոր մասերից, ուստի վարժարանն իր աշակերտներին փոխադրամիջոց չի տրամադրում :
Վարժարանում հոգեբան աշխատու՞մ է: Վարժարանն ունի սոցիալ-հոգեբանական ծառայություն: Հոգեբանի գործունեությունը հիմնականում իրականացվում է աշակերտների հետ խմբային աշխատանքների և անհատական զրույցների տեսքով: Հոգաբանական ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումները օգնում են տնօրինությանը` ժամանակին վերհանելու առաջացող խնդիրները, համատեղ փնտրելու դրանց լուծման ուղիները:
Սննդով ապահովվու՞մ է: Վարժարանն ունի վճարովի բուֆետ:
Վարժարանում զեղչային ինչպիսի՞ համակարգ է գործում: Զեղչային ճկուն համակարգ է գործում «Օժտված երեխաների» մրցույթով ընդունված աշակերտների համար, ինչպես նաև մեկ ընտանիքից 2 և ավելի երեխաներ սովորելու դեպքում:
Ի՞նչ առավելություններ ունի «Քվանտ» վարժարանն ավարտած աշակերտը բուհ ընդունվելիս: Գլխավոր առավելությունը վարժարանում ձեռք բերած բազային գիտելիքներն են: Այստեղ գրեթե ամբողջությամբ բացառվում է կրկնուսույցի անհրաժեշտությունը: Իսկ նրանք, ովքեր նպատակ ունեն կրթությունը արտասահմանոմ շարունակելու, վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում ավարտական քնություններով ընդունվել աշխարհի առաջատար բուհեր:
Որքանո՞վ է իրական «Քվանտ» վարժարանն ավարտելուց հետո արտասահմանյան համալսարաններ ընդունվելը: Արտասահմանյան բուհեր ընդունվելու հնարավորությունները տարբեր են. վարժարանում հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձվում միջազգային կապերի զարգացմանը: Յուրաքանչյուր տարի վարժարանի շրջանավարտների մի մասը մի քանի տարի ՀՀ բուհերում սովորելուց հետո իր ուսումը շարունակում է արտասահմանյան բուհերում: Հնարավորություններն էլ ավելի մեծացան, երբ 2011 թ. «Քվանտը» դարձավ հանրակրթության ոլորտում ամենահզոր միջազգային ՄԲ (Միջազգային բակալավրիատ) կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր, այն էլ միանգամից կրթական եռաստիճան ծրագրերից ամենաբարձր աստիճանի` Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով: 2012-2013 թթ. ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող վարժարանի 12 շրջանավարտներն իրենց ավարտական գնահատականներով՝ առանց լրացուցիչ քննությունների ընդունվեցին արտասահմանյան առաջատար բուհեր:
|
Մուտք համակարգ
Երախտիքի խոսքեր
|