Հայտարարություններ
Աշակերտական խորհրդի նորություններ
![]() |
«Քվանտ» վարժարանի հիմնադիրը «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվն է, որը ստեղծվել է 1989թ.-ին: Վարժարանի կառավարման համակարգում գործում են մի քանի օղակներ: Առաջինը կառավարման ավագ խումբն է, որի կազմում են տնօրենը` Ռ. Վարդանյան, ուսումնական գծով պատասխանատուն` փոխտնօրեն Լ. Ասատրյան, հետազոտությունների ու նորարարական ծրագրերի գծով պատասխանատուն` փոխտնօրեն Մ. Սարգսյան, գիտական գծով պատասխանատուն` Ի. Հարությունյան, սոցիալ-հոգեբանական ծառայության պատասխանատուն` Ե. Բարտենևա, ընդունելության գծով պատասխանատուն` Ա. Հովհաննիսյան: Այս օղակի բոլոր անդամները գործում են` համաձայն վարժարանի կանոնադրության, որը կարգավորում է վարժարանում գործող բոլոր օղակների գործունեությունը և հստակորեն սահմանազատում է յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Վարժարանի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը: Կառավարման ավագ խմբի որոշումները քննարկվում են վարժարանի կառավարման հաջորդ օղակում` գիտամանկավարժական խորհրդում, որից հետո միայն դրանք ստանում են իրավական ուժ և կյանքի են կոչվում: Գիտամանկավարժական խորհրդի կազմում են կառավարման ավագ խմբի 7 անդամները, 11 ամբիոնների վարիչները, աշակերտական խորհրդի նախագահն ու փոխնախագահը: Որոշ հարցերում խորհրդի քննարկումներին մասնակցում են նաև ծնողական խորհրդի անդամները: Գիտամանկավարժական խորհրդի նախագահը գիտական գծով պատասխանատու Իշխան Հարությունյանն է: Վարժարանի կառավարման համակարգում ուրույն տեղ ունեն աշակերտական և ծնողական խորհուրդները: Ուսումնական գործընթացը վարժարանում կազմակերպվում է ըստ ամբիոնների, որոնք ղեկավարվում են ամբիոնի վարիչների կողմից: Վերը նշված համակարգը հնարավորություն է տալիս վարժարանի կառավարմանը մասնակից դարձնելու շահագրգիռ բոլոր կողմերին, ինչն ապահովում է կառավարման բոլոր օղակների փոխհամաձայնեցված և արդյունավետ համագործակցությունը: ![]() Ռոբերտ ՎարդանյանՏնօրենԱվարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1981-1983թթ. սովորել է Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Ժ.Ի.Ալֆյորովի լաբորատորիայում: 1984թ.-ից Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: Երկար տարիներ եղել է ԵՊՀ ավագ գիտաշխատող: ՈՒնի ավելի քան 50 գիտական աշխատանքներ և գյուտի հեղինակային վկայագիր: Զբաղվել է արեգակնային էներգիայի կիսահաղորդչային փոխարկիչներով և կիսահաղորդչային պինդ լուծույթների ուսումնասիրությամբ: Վերջին տարիներին զբաղվում է մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ առարկաների դասավանդման ընթացքում համակարգչի կիրառման մեթոդիկայի հարցերով և հեղինակ է էլեկտրոնային ուսումնական հինգ ձեռնարկների: Ղեկավարում է վիրտուալ լաբորատորիաներ ստեղծող խմբերի աշխատանքները: «Քվանտ» վարժարանի հիմնադիրներից է և տնօրենը` ստեղծման օրից: Ակտիվորեն մասնակցում է ՀՀ կրթական բարեփոխումների աշխատանքներին: Եղել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մշակման հանձնախմբի անդամ (2005-2009թթ.): 2001թ.–ից ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող խորհրդի անդամ է: 2010-11թթ.- հանրակրթության պետական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ 2002թ. արժանացել է ԵՊՀ բարձրագույն պարգևի ` ոսկե մեդալի: ՀՀ նախագահի 12.09.2006թ. հրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Կրթության բնագավառում ունեցած հաջողությունների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: ![]() Լևոն ԱսատրյանՈւսումնական գծով փոխտնօրենԱվարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: Կենսաբանական գիտությունների թեկնածու է: Ունի ավելի քան 20 գիտական աշխատանք:ՍՍՀՄ Լենինյան կոմերիտ միության մրցանակի դափնեկիր է: Զբաղվել է կենդանի օրգանիզմներում սպիտակուցի սինթեզի գործընթացի, ինչպես նաև միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիայի ուսումնասիրությամբ: 1995 թ-ից վարժարանի ուսումնական գծով փոխտնօրենն է: 2011 թ. արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի: ![]() Մասիս ՍարգսյանՆորարարական ու հետազոտական գծով փոխտնօրենԱվարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան:Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, շուրջ 15 գիտական հոդվածների հեղինակ: 1996 թ-ից աշխատում է «Քվանտ» վարժարանում որպես գիտական գծով փոխտնօրեն: Մի շարք ուսումնական ձեռնարկների (ինֆորմատիկայից և մաթեմատկիայից) հեղինակ է: Ստեղծել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման «Արագած» ծրագիրը: Կրթական համակարգի բարեփոխումների ջատագով և ակտիվ մասնակից է: Եղել է ՀՀ պետական կրթակարգի մշակման (2005-2006թթ.), ինչպես նաև ինֆորմատիկայի պետական չափորոշիչների մշակման հանձնախմբի անդամ: ![]() Իշխան ՀարությունյանԳիտամանակավարժական խորհրդի նախագահԱվարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ: Շուրջ 60 գիտական աշխատանքների հեղինակ է, ունի 2 հեղինակային իրավունք: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև գիտությամբ. «ԼՏ- Պիրկալ» ՓԲԸ-ում երկար տարիներ ղեկավարել է Ակուստա-էլեկտրաօպտիկայի լաբորատորիան: Զբաղվում է լազերային ֆիզիկայի, ոչ գծային օպտիկայի, լազերային սպեկտրոսկոպիայի, ակուստաօպտիկայի հարցերով, լազերային և ակուստաօպտիկական սարքերի հետազոտմամբ և մշակմամբ: Միջազգային մի շարք գիտաժողովների մասնակից է, հանդես է եկել զեկուցումներով: Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի նախագահն է հիմնադրման օրից:
![]() Ելենա ԲարտենևաԵ. Բարտենևան պատասխանատու է սոցիալ-հոգեբանական ծառայության համար: Նա պատասխանատու է և' սոցիալական, և' հոգեբանական մթնոլորտի համար: Ծառայությունը ստեղծված է երեխաների, ուսուցիչների ու նաև ծնողների հետ աշխատելու համար: Սկսած 2011 թ․-ից՝ Ե․ Բարտենևան «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի շրջանակներում դասավանդում է հոգեբանություն առարկան։ ![]() Արմինե ՀովհաննիսյանԱրմինե Հովհաննիսյանը ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի 21 տարվա աշխատանքային փորձ, որից 13-ը` «Քվանտ» վարժարանում: Նա վարժարանի ուսումնական գծով փոխտնօրենի օգնականն է, պատասխանատու է ընդունելությունների կազմակերպման համար: |
Մուտք համակարգ
Երախտիքի խոսքեր
|