Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

2017-2018 ուստարի

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ  ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

 

«Քվանտ» վարժարանի բոլոր ամբիոններում աշխատում են ինչպես բազմամյա փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ մասնագետներ, որոնք բոլորն էլ մասնագիտական բարձր որակավորում ունեն: Հայոց լեզվի ու գրականության ամբիոնը բացառություն չէ: Աշխատանքի քսանամյա փորձը ցույց է տալիս, որ այս ամբիոնից ունեցած մեծ սպասելիքները անհիմն չեն: Ամեն տարվա և´ պետական ավարտական, և´ բուհական ընդունելության քննությունները դրա վառ ապացույցն են: Առանձին ուշադրություն է  դարձվում գրականության ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Հռիփսիմե Բայրամյանը  2011 թ. փետրվարից ամբիոնի վարիչն է: Մանկավարժական ստաժը` 28 տարի: Վերջին 23-ը` «Քվանտում»: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով` կրթության ոլորտում ներդրած ավանդի համար: Պարբերաբար մասնակցել է բուհերի ընդունելության քննությունների, հայոց լեզվի օլիմպիադաների հանրապետական փուլի հանձնաժողովների, ընթացիկ գնահատման թեստերի կազմման աշխատանքներին:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնում են աշխատում նաև Գայանե Անդրեասյանը, Պետրոս Կարեյանը, Մարիամ Ապրյանը, Արմինե Խերանյանը, Լիլիթ Հակոբյանը, Հասմիկ Սարգսյանը, Կարինե Ասատրյանը, Թագուհի Մանուկյանը և Կարինե Թովմասյանը:

 

 

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ  ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

  

Այս ամբիոնի գործունեության հիմնական նպատակը ռուսաց լեզվի նկատմամբ աշակերտների մոտ սեր առաջացնելն է: Դրա շնորհիվ աշակերտները հրաշալի տիրապետում են առարկային և գործուն մասնակցություն ունեն բազմաթիվ միջոցառումների կազմակերպման ժամանակ։

2016 թ.-ից ամբիոնի վարիչն է Արթուր Աբգարյանը։ Ամբիոնի աշխատակիցներից են Սուսաննա Ադամյանը, Խաչատուր Պետրոսյանը, Փառանձեմ Ջանյանը, Կարինե Կանաչյանը և Սերգեյ Գորգինովը։

 

 

ԱՆԳԼԵՐԵՆԻ  ԱՄԲԻՈՆ

 

Այն, որ վարժարանում օտար լեզուներից նախապատվությունը տրվել է անգլերենին, պատահական չէ: Դա հնարավորություն է տալիս  մեր սաներին հաղորդակցվելու ամբողջ աշխարհի հետ, փնտրելու ու նվաճելու նոր հորիզոններ:

Ելիզավետա Բաղդասարյանն ամբիոնի վարիչն է: Մանկավարժական ստաժը` 34 տարի, որից 16-ը` «Քվանտում»:  Համահեղինակ է միջնակարգ դպրոցների համար ստեղծված ընթերցարանի և էլեկտրոնային ձեռնարկի: Մասնակցել է Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված դասընթացներին` որպես մեթոդիստ-դասավանդող: Անգլերենի ամբիոնի աշխատակիցներից են Կարինե Մարգարյանը, Լիլիթ Առաքելյանը, Ռուզաննա Մարգարյանը, Հասմիկ Միրզոյանը, Անահիտ Դեմուրչյանը, Քրիստինա Տոնոյանը, Մարինե Նազարյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Ռաֆայելյանը, Ծովինար Ղազարյանը և Ուրսուլա Շիքսը:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ԱՄԲԻՈՆ

Պատմության ամբիոնը շատ կարևոր տեղ ու դեր ունի վարժարանում: Ամբիոնի անդամների մի մասը գիտական աշխատողներ են: Նրանց ուժերով պատրաստվել է «Հայոց եկեղեցին դպրոցական դասագրքերում» էլեկտրոնային օժանդակ ձեռնարկը: Նմանատիպ աշխատանք է պատրաստվել նաև «Հայկական մշակույթը» թեմայով: 

Եվգենյա Ղալումյանը 2010 թ-ից ամբիոնի վարիչն է: Ունի 41 տարվա մանկավարժական ստաժ, որից 24-ը` «Քվանտում»: «Հայկական մշակույթ» էլեկտրոնային դասագրքի համահեղինակ է: 2011 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով, 2014 թ.՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով` սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար։

Ամբիոնի մյուս ուսուցիչներն են Արաքսյա Սիմոնյանը, Սեդրակ Սիմոնյանը, Միքայել Մալխասյանը, Ալբինա Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Նարինե Զոհրաբյանը և Հասմիկ Մանուչարյանը:

        

  
    

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ  ԱՄԲԻՈՆ

 

Ամբիոնի աշխատանքները ղեկավարում է ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը: Ունի 30 տարվա մանկավարժական ստաժ. որից 25-ը` «Քվանտում»: Հեղինակ է գիտական շուրջ 38 հոդվածի, 25 քարտեզի, ուսումնամեթոդական 10 ձեռնարկի: 2016 թ․ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով։

Աշխարհագրության ամբիոնում են աշխատում նաև Փառանձեմ Դավթյանը, Վարդան Ասատրյանը և Գոհար Սարգսյանը:


 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ  ԱՄԲԻՈՆ

 

 Մասնագիտական ու մանկավարժական բարձր պոտենցիալ ունեցող այս ամբիոնի աշխատանքի արդյունավետությունը հրաշալիորեն երևում է թե' բուհական ընդունելության քննությունների, թե' դպրոցականների քաղաքային, հանրապետական ու միջազգային օլիմպիադաների ժամանակ, ուր վարժարանի սաները փայլում են իրենց գիտելիքներով:

Ամբիոնի աշխատանքները ղեկավարում է ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Սմբատ Շահինյանը, ով դասախոսում է նաև ԵՊՀ-ում: Ունի 33 տարվա մանկավարժական ստաժ, որից 25-ը՝ «Քվանտում»: Հեղինակ է 3 ուսումնական և 4 ուսումնաօժանդակ ձեռնարկների, 1 մենագրության,  շուրջ 40 գիտական հոդվածի, գիտական 16 թեզիսի:  2016 թ․ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով։ Ամբիոնի մյուս աշխատակիցներն են Արման Կարապետյանը, Արտակ Աֆյանը, Աղասի Մանուչարյանը, Արմինե Հովհաննիսյանը, Ռուզաննա Մելքոնյանը, Տաթևիկ Վասիլյանը, Էմմա Մարտիրոսյանը, Արփինե Բաբայանը, Ցոլակ Թերջյանը, Մարինե Բրոյանը, Ռուբեն Գևորգյանը և Անդրանիկ Քամալյանը։

 

 

ՖԻԶԻԿԱՅԻ  ԱՄԲԻՈՆ

«Քվանտի» հիմնադրման օրվանից վարժարանում է աշխատում բարձրակարգ մասնագետ Մաելս Ազիզբեկյանը, ով 2012 թ.-ից ղեկավարում է ֆիզիկայի ամբիոնը: 2016 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով։ Ֆիզմաթ, հետագայում արդեն ֆիզիկայի ամբիոնի հիմնադիրներից է նաև ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Իշխան Հարությունյանը: Նա մինչև 1999թ. եղել է այս ամբիոնի վարիչ, ներկայումս վարժարանի գիտամանկավարժական խորհրդի նախագահն է: Ամբիոնի առաջատար մասնագետներից են Բելլա Դավթյանը, Լիլիա Մանուկյանը, Գրիգոր Աղաբաբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Տիգրան Զալինյանը և Շուշանիկ Գասպարյանը:

  

ՔԻՄԻԱՅԻ  ԱՄԲԻՈՆ

Վարժարանի հիմնադրման առաջին տարիներից կազմավորվել է քիմիայի ամբիոնը, ուր ևս աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ներկայումս մեծ չէ ամբիոնի աշխատակիցների թիվը` Վիտուշ Սարգսյանը, Հեղինե Գալստյանը, Էմմա Բարսեղյանը և Սյուզաննա Օրդյանը:

Վիտուշ Սարգսյանն ունի 23 տարվա մանկավարժական ստաժ: 1994 թ.-ից ղեկավարում է «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնը: Հեղինակ է 3 գրքի և գիտական շուրջ 40 աշխատանքների, այդ թվում ՀՀ գյուտի մեկ արտոնագրի և ԽՍՀՄ 10 հեղինակային իրավունքի: Նա, որպես լաբորատորիայի վարիչ, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ Երևանի «Պլաստպոլիմեր»  գիտահետազոտական ինստիտւտւմ: 2005 թ.-ից մասնակցում է քիմիայի միջազգային օլիմպիադաների (IChO), որպես գիտական դիտորդ կամ թիմի ղեկավարներից մեկը: 2012 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով, իսկ 2015 թ. կրթության ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում:


 


 ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ   ԱՄԲԻՈՆ

Վարժարանի ընդհանուր հաջողություններում զգալի է կենսաբանության ամբիոնի աշխատակիցների ներդրումը: Այդ հաջողությունները աչքի են զարնում դպրոցականների քաղաքային, հանրապետական ու միջազգային օլիմպիադաներում, որոնցից վարժարանի սաները միշտ էլ հարուստ ավարով են վերադառնում:

Ամբիոնի աշխատանքները հաջողությամբ ղեկավարում է ԽՍՀՄ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, կենսաբան. գիտ. թեկնածու Լևոն Ասատրյանը, ով վարժարանի հիմնադրման օրվանից աշխատում է որպես ուսուցիչ, ապա նաև ամբիոնի վարիչ և ուսումնական գծով փոխտնօրեն: 2011 թ. արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի։

Ամբիոնի բարձրակարգ ու փորձառու մասնագետներից է նաև ԵՊՀ գիտաշխատող Գոհար Խաչատրյանը: Երիտասարդ և խոստումնալից ուսուցչուհի է Արփինե Հարությունյանը: Կենսաբանության ամբիոնում է աշխատում նաև Էմմա Բարսեղյանը:


ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

 

Ինֆորմատիկայի ամբիոնը ստեղծվել է 1997 թ., երբ վարժարանում սկսվեցին դասավանդման ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված մեթոդների լայնածավալ ներդրման աշխատանքները: Ամբիոնի հիմնական խնդիրներից են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը այլ առարկաների դասավանդման ոլորտում, ուսուցիչների վերապատրաստումը, նոր դասագրքերի ստեղծումը, առարկայական չափորոշիչների և ծրագրերի ստեղծմանը և փոփոխություններին մասնակից լինելը…

«Քվանտի» հիմնադրման առաջին իսկ օրից վարժարանում աշխատում, իսկ 1997թ.-ից ամբիոնը ղեկավարում է  ֆ.մ.գ. թ., ավագ գիտաշխատող Արսեն Դարբասյանը: Նա շուրջ 50 գիտական աշխատանքների հեղինակ է։ Մասնակցել է ՀՀ միջին և ավագ դպրոցների «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրերի ստեղծմանը։ Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2010 թ․ սեպտեմբերին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ 

Ամբիոնի մյուս աշխատակիցներն են Կարինե Դեղոյանը, Մերի Ղազարյանը, Արմեն Անդրեասյանը, Սոս Աղամիրյանը, Ռուզաննա Արշակյանը և Մանվել Կարապետյանը:

              



ՆԶՊ-ի և ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Վարժարանում չափազանց կարևորվում և առանձնակի ուշադրություն է դարձվում աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը: Ֆիզդաստիարակության դասերն անցկացվում են վարժարանի մարզադահլիճներում: Բացի այդ` ամռանը ևս կազմակերպվում են ֆիզդաստիարակության ու ռազմագիտության դասեր Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտյոմ Միլիտոնյանը:

Ամբիոնի մյուս աշխատակիցներն են Պավել Ասիլյանը, Եղիշ Ներսիսյանը, Ավետիք Աղամիրյանը, Դավիթ Կարապետյանը, Արման Համբարձումյանը և Կարինե Չաքրյանը:

 

Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...