Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸcollege_building.jpg

Հայաստանի Հանրապետության փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից (արտոնագիր հ. 001): Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ: Այսօր վարժարանի 32 դասարաններում սովորում է շուրջ 500 աշակերտ: Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով.

  • ֆիզիկամաթեմատիկական
  • քիմիակենսաբանական
  • պատմաբանասիրական
  • տնտեսագիտական
  • Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր,
ընդ որում առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ` միջազգային հոսքը` 11-րդ դասարանից սկսած:
Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին: 

Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում աշակերտները հանձնում են ստուգարքներ, իսկ վերջում` քննություններ:
Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: 5-9-րդ դասարանի` օգնության կարիք ունեցող աշակերտների համար գործում են դասապատրաստման անվճար խմբեր:
Վերջին տարիներին վարժարանը տալիս է տարեկան 100-120 շրջանավարտ: Նրանց 95%-ից ավելին բուհ է ընդունվում առաջին իսկ տարում, և որպես կանոն` զգալի մասը` անվճար հիմունքներով:
Վարժարանում աշխատում է շուրջ 90 մանկավարժ, որոնցից շուրջ 35-ը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Նրանց մի մասը միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում: Ուսուցիչների մանկավարժական աշխատանքը կազմակերպվում է ըստ առարկայական ամբիոնների:
1997-98 թթ-ից մինչև օրս վարժարանը դպրոցականների քաղաքային և հանրապետական օլիմպիադաների անփոփոխ առաջատարն է: Վարժարանի սաները փայլուն կերպով հանդես են գալիս նաև միջազգային օլիմպիադաներում: Միայն 2009 թվականի միջազգային օլիմպիադաներից հանրապետություն բերված 7 մեդալներից 4-ը <<Քվանտինն>> է:
Oժտված երեխաներ հայտնաբերելու և նրանց հետագա ուսումը հովանավորելու նպատակով Երևանի պետական համալսարանը և <<Քվանտ>> վարժարանը, 1996-ից սկսած, կազմակերպում են մրցույթ մաթեմատիկայից 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար:
Մրցույթում հաղթած երեխաներին հնարավորություն է տրվում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու <<Քվանտ>> վարժարանում` հատուկ ծրագրով, ինչպես նաև ընդգրկվելու օլիմպիական խմբակներում և համալրելու միջագգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը:
Վարժարանը ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև գիտամանկավարժական նորարարությունների, կրթական նոր տեխնոլոգիաների ու առաջավոր փորձի ներդրման կենտրոն:
Վարժարանն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի,
Կանադայի և Շվեդիայի դպրոցների հետ, հաջողությամբ համագործակցում միջազգային կազմակերպությունների հետ (Բաց հասարակության ինստիտուտ, ՅՈՒՆԵՍԿՕ և այլն):
Վարժարանում գործում է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որի մասնագետներն անցկացնում են անհատական և խմբակային պարապմունքներ, կատարում են սոցիոլոգիական հետազոտություններ և հոգեբանական դիտարկումներ:
Վարժարանն ունի մարզասրահ, ընթերցասրահ, կրթական նոր տեխնոլոգիաների և համակարգչային 3 նոր դասասենյակներ,որտեղ երեխաները հնարավորություն ունեն ինքնուրույն ուսումնասիրելու տարբեր կրթական ծրագրեր և օգտվելու ինտերնետ ցանցից:
Կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար և հիմնադրման 15 ամյակի կապակցությամբ վարժարանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով:

Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...